«Վարդանյանի համար անգամ իրեն առաջադրված մեղադրանքը չեն թարգմանում». Տաթևիկ Հայրապետյան
![]() 180 Ուրբաթ, 07 փետրվարի, 2025 թ., 16:00 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Բաքվում մեր հայրենակիցների դեմ ընթացող «դատավարությունների» շինծու լինելն ակնհայտ է դառնում անգամ ադրբեջանական կողմի գործողությունների ուսումնասիրությունից։ Այդ առումով ուշագրավ է, որ նախորդ «դատավարության» ժամանակ նրանք տեղադրել էին նյութ, թե մեկը իբր վկայություն է տվել Խոջալուի և Ռուբեն Վարդանյանի կապի մասին, այս անհեթեթ նյութը որոշ ժամանակ անց ժխտեց հենց ադրբեջանական մամուլը։ Հիմա էլ պարզ է դառնում, որ Վարդանյանի համար անգամ իրեն առաջադրված մեղադրանքը չեն թարգմանում ու ներկայացնում, կամ այնպիսի թարգմանիչ են տրամադրել, որը տեղ-տեղ ադրբեջանական օրենսդրության փոխարեն վկայակոչում է բելառուսականը: Փաստացի, ոչ թարգմանիչով են կարողանում ապահովել, ոչ նորմալ տեղեկատվություն են հաղորդում, որևէ միջազգային լրագրող չի կարող հետևել, թե ինչ է կատարվում դատական դահլիճում։ Հենց այս փակ ու անհեթեթ գործընթացն էլ փաստում է, որ Բաքվի ձեռքում ոչինչ չկա, ուղղակի նպատակ կա այս ամենն ուղղել Հայաստանի դեմ, դա նաև արձանագրված էր այսպես կոչված դատախազի «մեղադրական եզրակացության» մեջ։ Օրինակ նույն Վարդանյանը մեղադրվում է, թե իբր «անդամագրվել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն, որը գործել է ծանր հանցագործություններ կատարելու համար՝ Հայաստանի և նրա զինված ուժերի աջակցությամբ Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմ մղելու մեջ»։ Հենց այս համատեքստում էլ միջազգային իրավական ատյաններից հայցերի հետքաշումը, ինչի վերաբերյալ պատրաստակամությունն է հայտնել Փաշինյանը, կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ, թե՛ մեր հայրենակիցների, թե՛ մեր պետության համար»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
