Շաբաթ, 08 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Չի բացառվում, որ վաղը հակաադրբեջանական գրառման համար ձերբակալեն յուրաքանչյուրիս»․ Դավիթ Կարապետյան

«Չի բացառվում, որ վաղը հակաադրբեջանական գրառման համար ձերբակալեն յուրաքանչյուրիս»․ Դավիթ Կարապետյան
90
Այսօր, 16:24

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կվարտալի դատարանից Ամերիկա
Մարազմատիկ աբսուրդաշաբաթ…
Այս շաբաթը ևս մառազմի, աբսուրդի ու էքսցեսների դեպքառատությամբ չզիջեց նախորդին:
«Հայոց ցեղասպանության», «Արևմտյան Հայաստանի», «Արարատի», Արարատով մեզ զենք չվաճառելու, «Մեղրին տալու», հայտարարագրերի, ավտոբուսների ուղեվարձի ու հարկերի բարձրացման թեման «զագատովկա» անելուց հետո հերթը հասավ՝ ՀՀ քրօրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հայ մարդուն ձերբակալելուն, քանզի վերջինս հանդգնել էր հրապարակել հանրապետության հրապարակում՝ «Ջան Կարաբաղ, մանին վաթան» երգող «Իրանի ադրբեջանցիների» տեսանյութը:
Ու այս մասին ահազանգ հնչեցնող, ադրբեջանցիների հայերի հանդեպ լկտիությունը ցուցադրող մարդուն Հայաստանում տանում են կալանքի։
ԱԱԾ-ն հաղորդում էր ներկայացրել Քննչական Կոմիտեին՝ Իրանի քաղաքացիների (իրականում անգամ Իրանի քաղաքացիներ չեն. այդ մասին փաստեց ՀՀ-ում Իրանի դեսպանը) տեսանյութը հրապարակող հայի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար:
ԱԱԾ-ն դա համարել է անհանդուրժողականություն, ազգամիջյան թշնամանքի ու ատելության հրահրում:
Ստացվում է՝ թշնամություն չկա կամ այն վերացել է, հիմա էլ այս մարդը թշնամություն է տարածում:
Ստացվում է՝ այդ թափթփուկների արարքն իր մեջ ազգամիջյան թշնամանք, սադրանք, բախման հրահրանք, հայ ժողովրդի հանդեպ ստորացում ու նվաստացում չի պարունակում, բայց արի ու տես՝ տեսանյութ տարածելը անհանդուրժողականություն է ու քրեորեն պատժելի արարք:
Ստացվում է՝ Ադրբեջանում հերոսացնում են հայերին սպանողներին, Բաքվում դատում են ռազմաքաղաքական ղեկավարությանը, զուգահեռ իրականության մեջ՝ նիկոլահայաստանում «не за что» հային են դատում, ադրբեջանցիներին քննադատողներին՝ բանտարկում:
Աբսուրդ ու նոնսենս…
Ակամա հարց է առաջանում.
ի՞նչ տեղի կունենա այն հայի հետ, ով հայտնվի Բաքվում, առավել ևս՝ հրապարակում հայերեն երգի:
Էլ չեմ ասում, թե առհասարակ հայը կարո՞ղ է հայտնվել Բաքվում:
Գրեթե ոչ մի կերպ, եթե իհարկե այս իշխանությունները չարտահանձնեն…
Այս տեմպերով չի բացառվում, որ վաղը հակաադրբեջանական ցանկացած գրառման, մտքի ու թեզի համար կարող են ձերբակալել յուրաքանչյուրիս:
Բոլոր այն մարդիկ, ովքեր որևէ «թթու խոսք» կասեն Ալիևի, Ադրբեջանի, ադրբեջանցիների հասցեին՝ կալանավորվելու են։
Եվ ընդհակառակը՝ խրախուսվում է թշնամիների պաշտպանության, նրանց հետ համակեցության, հանդուրժողականության, հավասար իրավունքների ցանկացած հայտարարություն:
Այնպես որ, սա ընդամենը Ալիևի հրամցված սցենարի ու տրված հանձնարարականի կյանքի կոչումն է․ արմատախիլ անել հայկական «ֆաշիզմն» ու «դենացիֆիկացնել» Հայաստանը:
Ինչ խոսք՝ այսկերպ կրկին հաճոյացան ու դեռ ինչքան են նման ծառայություններ մատուցելու ու սպասարկելու թշնամուն:
Թքած, որ քայլ առ քայլ Հայաստանը դառնում է «արևմտյան ադրբեջան»։
Ինչևէ՝ ադրբեջանական մամուլը «էրիվան բիզիմդիր» վերտառություններով ցնծում է․ շնորհակալություն է հայտնում Հայաստանի ԱԱԾ-ին, իսկ ԱԱԾ ղեկավարությանն ու իշխանություններին անվանում ազեր ժողովրդի իրական բարեկամներ:
Մանավանդ որ, թե՛ նրանք, թե՛ ոստիկանությունը չեն վերահսկում իրավիճակը, տեղյակ չեն, թե ինչ է կատարվում մայրաքաղաքի սրտում, որ թուրքերն ու ադրբեջանցիները կարող են ազատ ու անխոչընդոտ գան Հայաստան, մտքով ինչեր անցնի անեն, անպատիժ մնան, անխոչընդոտ գնան ու իրենց փոխարեն պատժվի իրենց հանցանքի մասին բարձրաձայնած հայը:
Սա ապագան չէ, սա արդեն իսկ ներկան է:
Սա է մեր այսօրվա իրականությունը:
Ուղղակի ապշում ես։
Այս կարգի թուրքահպատակ-կամակատար, այս կարգի հակահայ-կոլաբորանտ, թշնամու շահ սպասարկող, այս աստիճան անթասիբ, անինքնասեր, ապազգային ու անհայրենի՞ք…
Ապշում ես, թե ինչպե՞ս է հնարավոր, որ նույն մարդը միաժամանակ երկու թշնամի ժողովրդի հերոս լինի…
Ախր, հասկանում ենք, թե ուր են տանում այս նարատիվները, որ սա դեռ նախերգանքն է, որ դեռ նմանատիպ բազում շոուների ականատեսն ենք դառնալու:
Գիտակցում ենք, թե ինչ հող եք նախապատրաստում՝ 300 հազար ադրբեջանցիներ այստեղ բերելու ու «խաղաղ» համակեցությամբ համագոյակցելու համոզիչ «ատմասկայով» բնակեցնելու համար:
Չնայած, պարտադիր էլ չէ, որ այդքանը գան: Բավարար է 3 հոգի սադրիչ գա ու մեկի քթից արյուն գա…
Այն դառնալու է «կազուս բելլի»՝ «Հայաստանում ճնշված, խեղճ ադրբեջանցի ժողովրդի պաշտպանության նպատակով» իրականացվող ռազմական ագրեսիայի առիթ։
Ու կստացվի՝ թող մեկը փորձի ադրբեջանցիներին «թարս նայի»։
Իսկ «պատերազմ թույլ չտալու» հոգեթով թեզի տակ ականատես կդառնանք Հայաստանում հայերի ճնշմանը:
Այս համատեքստում՝ ծառայություն մատուցելու Փայլանի փայլուն «դիվանագիտությունն» է նաև Հայաստանում բանեցվում:
Ժամանակին ճշմարիտ ու ուղղախոս հայորդին, այսօր հատուկ հեքիաթավաճառի միսիայով ժամանել է Հայաստան ու մեզ «բացահայտում է», որ եթե օրինակ՝ «Խաղաղության պայմանագիրը կնքվի ու սահմանները բացվի, ապա գազի 40%-ը կարող ենք Ադրբեջանից առնել, ցորենի 40%-ն էլ՝ Թուրքիայից:
Որ եթե սահմանը բացվի, 5 միլիոն տուրիստ կգա Հայաստան, բիզնեսն էլ կծաղկի»:
Ավելին, ժամանակին մոլի հակաթուրք, իսկ այսօր՝ «խաղաղաբեր մեսիա ապին» պետք է շրջի երևանյան դպրոցներով ու քարոզի «քարերը փեշերից թափելու», հայերի ու թուրքերի հնարավոր բարեկամության, համագործակցության մասին:
Նրանից հետ չի մնում նաև Հ1-ի Պետրոսն ասելով, թե՝ «Մենք ու թուրքերն ունենք ընդհանուր շահեր և ամենայն համերաշխությամբ կարող ենք պաշտպանել ընդհանուր ուժերով»:
Ու իր տաղավար հրավիրվածներից մեկը չգտնվեց, վերջինից հարցներ, թե ի՞նչ ես դու ընդհանրապես խոսում, ա՛յ ընկեր Պետրոս: Մեր ու թուրքերի ի՞նչ ընդհանուր շահեր, ի՞նչ ընդհանուր ուժերով պաշտպանություն:
Կամ դու չգիտե՞ս թուրքի ու ազերու ուզածը, նպատակն ու ծրագիրը:
Չնայած ինչ սպասես այս տեսականուց, եթե երկրի ղեկավարն ամեն րոպե դուրս է տալիս գարշելի, շոկային մտքեր, հիմար ու վտանգավոր արտահայտություններ:
Ժողբաստիոնապետ ռահվիրայի վերջին խոհափիլիսոփայական մտքի և ոգու գոհարներից էլ՝ «44-օրյա պատերազմում անցնելով պարտության միջով՝ մենք ձեռք ենք բերել ինքնիշխան, անկախ պետություն ունենալու հնարավորություն» ինքնախոստովանությունն է, ըստ որի նա այն գլխից էլ որոշել էր, որ պետք է պարտվենք:
Մարդը ևս մեկ անգամ խոստովանեց պատերազմում ծրագրավորված և միտումնավոր պարտությունը:
Հենց այնպես չէր սեպտեմբեր 27-ին ԱԺ-ում ասում, թե՝ «ինչ ավարտ էլ ունենանք, պետք է այն հաղթանակ համարենք», կամ որ՝ «եկեք պայմանվորվենք, որ մենք մեզ պարտված չենք համարի», կինն էլ ասածը «ոսկեջրում», թե բա՝ «5 հազար տղաները հանուն ոչնչի զոհվեցին»:
Դրա համար էլ՝ պայմանավորված ու նպատակային, ելքի կանխավ որոշմամբ պատերազմով , զոհաբերելով հազարավոր հայորդիների հանձնեց Արցախը, վրադիր էլ այն պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի մաս:
Փաստորեն՝ Արցախն էր խանգարում ինքնիշխան պետություն ունենալուն:
Փաստորեն՝ Արցախի հարցում Հայաստանի պարտությունն իր առաջնային պլանն է եղել:
Այդ իսկ պատճառով էլ ծրագրավորված և միտումնավոր կերպով պարտության է տարել, որպեսզի ձերբազատվեն «Հայաստանի ինքնիշխանությանը «խոչընդոտող», «Հայաստանի վզին թոկ ու ջարմա դարձած» Արցախից:
Ուղղակի՝ «Արցախը տանք, հանգիստ ապրենք»-ն էլ «թոզմիշ» է լինում:
Ակամա հարց է առաջանում.
իսկ որ հաղթեինք, անկախ պետություն չէի՞նք ունենա:
Որ հաղթեինք, պետություն ու պետականություն կկորցնե՞ինք…
Կարո՞ղ է Սյունիքն էլ տաս ավելի ինքնիշխան դառնանք:
Ես չգիտեի, որ պարտություն կրելու միջոցով են անկախություն ձեռքբերում:
Որ ինքնիշխան պետություն ունենալու նախապայմանը՝ պարտությունն է:
Որ երբ թուրքերը մեզ շանտաժում, նվաստացնում, վիրավորում ու գրավում են Հայաստանի սուվերեն տարածքները՝ դա նորմալ է և մեծ ձեռքբերում:
Սա ի՞նչ «ռախիտ» տրամաբանություն է:
Ի՞նչ է նշանակում՝ որքան շատ պարտություններ լինեն, այնքան մեծ է հավանականությունը, որ Հայաստանը «ճիշտ ճանապարհ» կընտրի, որ որքան շատ պարտվենք, այնքան մեր անկախությունն ու ինքնիշխանությունը կամրապնդվի:
Սա ինչ նոնսենս է, սա ինչ փորձանք-փորձություն է…
Որտե՞ղ եք տեսել, որ երկրի ղեկավարը, ժողովրդի առաջնորդը հպարտանա կորուստներով, պարտություններով, արհավիրքներով, կապիտուլյացիաներով:
Այսինքն՝ պատերազմի պարտությունն իր անձնական հաջողությունների գրավականն էր։
Իսկապես, պարտության ու կապիտուլյացիայի միջով անցնելով՝ նա իր համար ձեռք բերեց շքեղ և բարեկեցիկ կյանք:
Ընդ որում՝ սա նաև նոր արհավիրքների ու պարտությունների, նոր հողեր հանձնելու մասին անոնս է:
Մեղրիի թեմայի ակտուալիզացիան վկա:
Անգամ, երբ քպ-ականները համոզում էին, որ «զանգեզուրի միջանցքի» հարց օրակարգում չկա, նա հաստատեց, որ ոչ միայն կա, այլ կա Մեղրիով տարբերակ, որն իր առաջարկն է։
Նա փաստացի բավարարել է նաև միջանցքի պահանջը՝ նշելով, թե՝ «կարևոր չէ անունն ինչ կդնեն՝ միջանցք, խաչմերուկ, թե մեկ այլ բան: Ադրբեջանը Հայաստանի հարավով, ավելի կոնկրետ՝ Մեղրիով, անխոչընդոտ երկաթուղային հաղորդակցություն պետք է ունենա»:
Իսկ երբ վրադիր էլ ասում է.
«Երբ մտածում էինք՝ որն է անկախության մակարդակի բարձրացման բանաձևը, եկանք եզրակացության, որ դա նշանակում է քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածության», «որ պատրաստ է ինչ-որ պայմանների դիմաց հետ վերցնել Ադրբեջանի դեմ միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած հայցադիմումները»՝ հասկանում ես, որ այս գոյը իշխանության ղեկին րոպե անգամ ավել մնալու իրավունք չունի:
Ու այսպիսի հայտարարություններից ու իքնախոստովանություններից հետո այս գաղափարազուրկ, խեղկատակ պատուհասն ազատ, անպատիժ ֆռֆռում է:
Իսկ երբ նայում ես նրա՝ կարծես տուրիստի կարգավիճակով Սպիտակ տուն «սիրողական» այցի տխուր վերջաբանը, խղճուկ ու նվաստ իմիջով վարքն ու պահվածքը, վերջին զանգի կոստյումով ու 1-ին դասարանցու կեցվածքով, ԱՄՆ փոխնախագահի հետ ֆոեմում ոտքի վրա բռնացրած ու «կպցրած» սելֆի նկարն ու ֆեյսբուքում հրապարակած՝ «ունեցա լավ խոսակցություն» գրվածքը՝ հասկանում ես, որ սա բոլորիս ամոթն է ու խայտառակությունը:
Զավեշտն էլ այն է, որ այստեղի թիմակից մի խարտյաշ պատանեկիկ էլ Հ1-ի եթերում հայտարարում է, թե՝ «ՀՀ վարչապետը ԱՄՆ նոր ադմինիստրացիայի օրոք Սպիտակ տուն այցելած ու ընդունման արժանացած առաջին պետության ղեկավարն է»:
Այս խրոխտ պատանին չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ արժանանալով Դոնալդ Թրամփի պատշաճ ընդունելությանը, հետո նման ընդունելության ու համատեղ ասուլիսով հանդես է եկել Ճապոնիայի նախագահը:
Մի վարչապետ նա է, մի վարչապետ էլ մեր Նիկոլը։
Բա ինչու այդպես վարվեցին աշխարհի ամենաժողովրդավարական երկրի վարչապետի հետ, ով գնացել էր մի քանի օր առաջ ստորագրված համաձայնագրով իր ռազմավարական գործընկեր հանդիսացող երկիր։
Ինչո՞վ էր պակաս մեր Նիկոլը Իսրայելի ու Ճապոնիայի վարչապետերից, որ նրան պատշաճ ընդունելության չարժանացրին։
Կարևորը նա հանդիպեց Հայ համայնքի ներկարացուցիչների հետ, ասեց ցեղասպանության ենթարկվելու նրանց «մեղքափայը», ծափերի արժանացավ, հետո
Ջորջթաունի համալսարանի քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ և անվտանգություն ուսումնասիրող ուսանողների և պրոֆեսորների համար դասախոսություն կարդաց:
Վա՜յ նրանց, ով ունկդիր եղել նրա տավտալոգիային:
Դասախոսություն է կարդում մեկը, ով կիսագրագետ է, ով Բուհ անգամ չի ավարտել:
Ով մարտնչող տգիտության մարմնավորումն է:
Ով լավագույն դեպքում բռնաբարված անգլերենով կարող է հող հաձնելու, խոզ խանձելու, ձվածեղ, դմակով խաշլամա եփելու, ֆեյսբուքյան բլոգ վարելու, կապիտուլյացիայի, ավանտյուրիզմի, քծնանքի, դիլետանտության, դեմագոգիայի, պոպուլիզմի, պարաժի, մանիպուլյացիայի, մուտիտի ու մուխլյոժի մաստեր կլասս տա:
Մեկը, ում ամենաճիշտ նկարագիրը տվել է իր իսկ զուգընկերուհին.
«Բայց տգիտությունը հզոր թշնամի է, ամենահզորը, մենք բոլորս նրա իշխանության տակ ենք»…
Վա՜յ մեր հալին, վա՜յ մեր խելքին, վա՜յ մեր մազոխիստ, ստոկհոլմյան սինդրոմով տեսակին, որ հանդուրժում ենք այս ամենը:
Վա՜յ մեզ, որ մենք գրում, արձանագրում ենք, փաստեր, իսկ նա՝ գործում…
Սա մեր ողբերգությունն է, մեր խարանն ու ամոթը»։

Աղբյուրը`   Դավիթ Կարապետյան