Թրամփն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը․ #NYP
![]() 242 Կիրակի, 09 փետրվարի, 2025 թ., 09:30 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և դրա կարգավորման հնարավոր ուղիները։ Այս մասին Թրամփը հայտարարել է New York Post-ին տված հարցազրույցում։ «Ես կգերադասեի ոչինչ չասել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե որքան է տևել խոսակցությունը։ Նա նաև ասել է, որ կնախընտրեր չհրապարակել Պուտինի հետ իր զրույցի տևողությունն ու մանրամասները։ Սակայն Թրամփը նշել է, որ ՌԴ նախագահն անհանգստացած է զոհերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ ՌԴ նախագահը «իրոք հոգ է տանում» այս հարցի մասին, և որ ինքը «ցանկանում է, որ մարդիկ դադարեն մահանալ»։ Թրամփը նաև նշել է ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու կոնկրետ ծրագրի առկայությունը և հույս է հայտնել դրա արագ իրականացման համար՝ հավելելով. «Ուկրաինայում այսպիսի սարսափելի պատերազմ է։ Ես ուզում եմ վերջ տալ»: Թրամփն ասել է, որ զրույցի ընթացքում Պուտինին ասել է, որ ցանկանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ 500 միլիոն դոլարի գործարք կնքել՝ Ուկրաինայում հազվագյուտ հանքանյութերի և գազի հասանելիության համար։ Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Թրամփը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն կշարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային՝ հազվագյուտ հանքանյութերի մատակարարման դիմաց: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
