Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Երբ քաղգործիչները խոսում են հայրենասիրությունից, իմացեք՝ ձեզ էշի տեղ են դնում»․ Մհեր Մկրտչյան

«Երբ քաղգործիչները խոսում են հայրենասիրությունից, իմացեք՝ ձեզ էշի տեղ են դնում»․ Մհեր Մկրտչյան
229
Կիրակի, 09 փետրվարի, 2025 թ., 11:30

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տեսնես կա՞ Հայաստանում մի ուժ, անձ, ով էսօր ուզում ա նիկոլից իշխանություն վերցնի:
Դե... Վերցնի ի՞նչ անի: Թուրքական ազդեցության, պահանջների և ախորժակի տակից ներկա Հայաստանը հանելը բարդ գործ ա: Բանը բանից անցել ա: Դե.. քանի ձեռնտու տարբերակ էին փնտրում՝ բանը բանից անցավ։
Ու նիկոլենք 0-ին մոտ վարկանիշով դեռ ինչ ուզեն կանեն: Քանի դեռ չի եկել պահը երբ նրան հեռացնելը կհամնկնի կոնկրետ շահերի հետ:
Չէ, պրետենզիա չունեմ՝ քաղաքականությունը հաստատ իմ խելքի բանը չի: Բայց երբ քաղգործիչները խոսում են հայրենասիրությունից, մարդիկ՝ իմացեք, որ ձեզ էշի տեղ են դնում»:

Աղբյուրը`   Մհեր Մկրտչյան