«Պետության հիմքերը խարխլող մեդիատեռորին լծվել են նաև «կլասիկ» քաղաքական գործիչները»․ Արսեն Թորոսյան
![]() 247 Կիրակի, 09 փետրվարի, 2025 թ., 11:36 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի թելեգրամյան գրառումը․ «Մենք կանգնած ենք մի իրականության առաջ, որտեղ որոշ շրջանակներ, չկարողանալով նույնիսկ ճշմարտանման հակափաստարկներ ներկայացնել մեր վարած տարբեր քաղաքականությունների դեմ, իրենց գոյությունը հիշեցնելու և ըստ էության պետության հիմքերը խարխլելու համար զանգվածաբար դիմում են քայքայիչ մեդիատեռորի մեթոդներին։ Այս մեթոդներն ընդգրկում են տեղեկատվության խեղաթյուրումը և աբսուրդի հասնող մանիպուլյացիաները, ինչպիսիք են՝ «ադրբեջանցիների» պարը, հակառակորդի կեղծիքների տարածումը, բանկային գաղտնիքի շահարկումը, Մասիսով ստորագրությունը, Տելսելի տոմսը, ավտոբուսի համարը, ՀՀ դրոշի թեման և այլ արհեստական աղմուկներ։ Ավելին, այս քարոզչական արշավը հաճախ իրականացվում է միաժամանակ տարբեր ուղղություններով, որպեսզի մենք պարզապես չհասցնենք ճշգրիտ տեղեկատվությամբ փարատել հանրության կասկածները։ Սա ևս այդ մեդիատեռորի «ռազմավարության» մաս է՝ հանրային վստահությունը խարխլելու և պետական ինստիտուտները թուլացնելու նպատակով։ Ամենահետաքրքիրն այն է, որ վերջին շրջանում այս մեդիատեռորին լծվել են ոչ միայն անհայտ տելեգրամ ալիքները, ֆեյքերի բանակները և բլոգերները, այլև դասական («կլասիկ») քաղաքական կուսակցություններն ու գործիչները։ Սա նրանց քաղաքական սնանկության և անզորության ամենավառ ապացույցն է։ Այս իրավիճակում, որը հատկապես ընտրությունների նախաշեմին սրվելու հակում ունի, մենք պետք է հավելյալ ջանքեր գործադրենք այս արշավին դիմագրավելու համար։ Սա միայն մեր քաղաքական դիրքորոշման հարց չէ. այն ուղիղ կապ ունի մեր պետության կայունության և ժողովրդավարության պահպանման հետ։ Դիմակայելը դժվար է լինելու, բայց անխուսափելի և իրագործելի»։ Աղբյուրը` Արսեն Թորոսյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
