«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ծառայում է միայն Ադրբեջանին ու Թուրքիային». Ոսկան Սարգսյան
![]() 254 Կիրակի, 09 փետրվարի, 2025 թ., 17:30 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գույքահարկը ավելացրել է 70 տոկոսով, փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը 5 տոկոսից դարձրել է 10 տոկոսի, նոտարական ծառայությունների վճարն ավելացնել է 20 տոկոսով, Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը 100 դրամից դարձրել է 300, դրանից հետո՝ 150 դրամ,այդ թանկացումներից առաջ հարցրե՞լ է Նիկոլ Փաշինյանի հռչակած Հայաստանի 3 միլիոն վարչապետերիս կարծիքը, ինչո՞ւ այդ խնդիրներից որևէ մեկով հանրաքվե չի անցկացվել։ Իշխանությունը սահմանամերձ, փոքր գյուղերում աշխատող ուսուցիչներին, սահման պահող պայմանագրային զինծառայողներին քիչ աշխատավարձ է վճարում, որպեսզի տնտեսված գումարներով, հարկերը բարձրացնելով, արտերկրից նոր վարկեր վերցնելով լցվող պետական բյուջեն մսխի պաշտոնյաների ճոխ կեցավարի, նրանց պահպանության, ծառայողական թանկ ավտոներ գնելու, պաշտոնյաներին բաժանվող հսկայական պարգևավճարների, նրանց կողմից արտերկիր թանկ, սակայն պետության համար անօգուտ ուղևորությունների համար։ Բա ասում էիք, որ ժողովրդի իշխանությունն եք, ինչո՞ւ եք կտրվել ժողովրդից։ Պատերազմում հազարավոր զոհեր տված, Արցախը ու Հայաստանի սահմանամերձ տարածքները հանձնած, Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի հարցը չլուծած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ինչո՞ւ պետք է բոլորիս հարկերի հաշվին գոյացած պետբյուջեի փողերով արքայավայել ապրի, այդ իշխանությունը չի ծառայում Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի բնակչությանը, այն օգտակար է Ադրբեջանին ու Թուրքիային»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
