Բալթյան երկրները միացան եվրոպական մայրցամաքային էլեկտրացանցին

Բալթյան երկրներն այսօր ավարտեցին իրենց էներգահամակարգերի համաժամանակեցումը եվրոպական մայրցամաքային էլեկտրացանցերի հետ:
«Դա թույլ է տալիս բալթյան երկրներին գործարկել իրենց էլեկտրացանցերը՝ սերտ համագործակցելով մայրցամաքային եվրոպական բոլոր երկրների հետ՝ կայուն և հուսալի հաճախականությունների վերահսկմամբ, ինչը զգալիորեն մեծացնում է տարածաշրջանային էներգետիկ անվտանգությունը»,- ասել է էստոնական Elring էներգետիկ ընկերությունը:
Շաբաթ օրը Լիտվան, Լատվիան և Էստոնիան անջատել են իրենց էներգահամակարգերը Ռուսաստանի գլխավորած BRELL (Բելառուս-Ռուսաստան-Էստոնիա-Լատվիա-Լիտվա) էլեկտրացանցից և մեկ օրից ավելի աշխատել են մեկուսացված վիճակում: Այդ ժամանակ Բալթյան երկրների էներգահամակարգն աշխատում էր առանց այլ հաճախականության գոտիների միացման, իսկ էլեկտրաէներգիայի սպառումն ապահովում էին տեղական էլեկտրակայանները, ինչպես նաև Էստոնիա-Ֆինլանդիա և Լիտվա-Շվեդիա կապերը։ Կիրակի օրը Բալթյան համակարգի օպերատորներն ստուգեցին լարման մակարդակները՝ ապահովելու ցանցի կայունությունը, փորձարկեցին լարման ավտոմատ կարգավորման համակարգերի արձագանքը փոփոխություններին և սկսեցին համաժամանակեցնել իրենց էլեկտրական ցանցերը մայրցամաքային Եվրոպայի հաճախականությունների միջակայքի հետ:
Լատվիան, Լիտվան և Էստոնիան դարձել են ԵՄ անդամ վերջին երկրները, որոնք միացել են մայրցամաքային եվրոպական ցանցին: Բալթյան երկրները միացված են մայրցամաքային եվրոպական սինխրոն գոտուն Լիտվայի և Լեհաստանի էլեկտրահաղորդման LitPol Link կապի միջոցով:
Բալթյան հաղորդման համակարգերի օպերատորներն այս նախագծին նախապատրաստվել են ավելի քան 15 տարի: Բալթյան երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հզորացման համար ընդհանուր առմամբ ներդրվել է 1,6 մլրդ եվրո, որի 75 տոկոսը ստացվել է եվրոպական համաֆինանսավորումից։ Բալթյան երկրներում և Լեհաստանում ավարտվել է ենթակառուցվածքների շինարարությունը. կառուցվել են 1400 կմ բարձրավոլտ գիծ, 7 նոր ենթակայան, վերակառուցվել է ավելի քան 40 ենթակայան, բացի այդ, կառուցվել է 6 համաժամանակյա փոխհատուցիչ, 3-ը գտնվում են կառուցման փուլում։
Կիրակի օրը Վիլնյուսում հանդիպում կանցկացվի՝ նվիրված Բալթյան երկրների՝ եվրոպական մայրցամաքային ցանցին միանալուն։ Դրան կմասնակցեն Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Լեհաստանի նախագահները։

«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
178Երեկ, 15:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
39911.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41411.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
42411.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
90110.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
157909.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
46009.09.2026, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
54308.09.2026, 17:30