Երեքշաբթի, 11 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Լարված իրավիճակ՝ Հաղթանակ թաղամասում. բնակիչները ճանապարհ են փակել

Լարված իրավիճակ՝ Հաղթանակ թաղամասում. բնակիչները ճանապարհ են փակել
147
Երեկ, 14:54

Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում, փակել են թաղամասի խաչմերուկը։ Նրանք նշում են, որ գերեզմանատան հարակից տարածքում գտնվող սեփականաշնորհված հողերի նշանակությունը չեն կարողանում փոխել, շահագործել, քանի որ գտնվում են սանիտարական գոտում։ Քաղաքացիներից մեկը նշեց, որ սեփականության նախկին ակտերը նոր սեփականության վկայականներով չեն փոխարինվում։ Մարդիկ կարողանում են միայն մշակել, սակայն վաճառել կամ մեկ այլ գործարք չեն կարողանում կատարել։
Նրանք պահանջում են, որ պատկան մարմինները հանդիպեն իրենց հետ՝ խնդրին լուծում տալու նպատակով։
Ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց, երբ ոստիկանները փորձեցին բացել ճանապարհը։ Այն շարունակում է փակված մնալ։

Լարված իրավիճակ Հաղթանակ թաղամասում. բնակիչները ճանապարհ են փակել