Երեքշաբթի, 11 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հայաստանի պետական ինստիտուտները գտնվում են խորը ճգնաժամի մեջ». Հենրիխ Դանիելյան

«Հայաստանի պետական ինստիտուտները գտնվում են խորը ճգնաժամի մեջ». Հենրիխ Դանիելյան
121
Երեկ, 18:36

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին դեպքերը՝ Սևանում, Ջրաբերում և Մերձավանում, վկայում են, որ երկրում իրավակարգն ու պետական վերահսկողությունը կաթվածահար վիճակում են։
Այսօր մենք ականատես ենք օրենքի խախտման ու հասարակության ապակայունացման աննախադեպ մակարդակի, որը հետևանք է ներկա իշխանությունների անգործության, կառավարման անկարողության և օրինականության հիմնասյուների փլուզման։
Սերժ Սարգսյանի օրոք Երևանը դասվում էր աշխարհի ամենաանվտանգ մայրաքաղաքների շարքին, իսկ այսօր երկիրը վերածվել է անարխիայի օջախի, որտեղ զենքն ու հանցագործները դարձել են իշխանության թուլության և անպատասխանատվության խորհրդանիշ։
Հայաստանի պետական ինստիտուտները գտնվում են խոր ճգնաժամի մեջ, գործող իշխանությունը չի կարողանում ապահովել քաղաքացիների անվտանգությունը և վերականգնել նրանց իրավունքը՝ անվտանգ և հանգիստ ապրելու իրենց երկրում։
Հ.Գ.
60-ականների Չիկագոյին նմանվող այս իրավիճակում, երբ երկրում տիրում է հանցավորության և ամենաթողության մթնոլորտ, երկրի կառավարիչները զբաղված են կեղծ կրթական ծրագրերով, տուրիստական արշավներով և ընտանեկան փոդքաստ վարելով՝ լիովին անտեսելով երկրի անվտանգային և սոցիալական հիմնախնդիրները»:

Աղբյուրը`   Հենրիխ Դանիելյան