Երեքշաբթի, 11 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Եթե չես ուզում կոտորվել, պետք է ողջ օրը ժպտադեմ խոսես խաղաղությունից ու ատամներդ սեղմած բանակ կառուցես». Արգիշտի Կիվիրյան

«Եթե չես ուզում կոտորվել, պետք է ողջ օրը ժպտադեմ խոսես խաղաղությունից ու ատամներդ սեղմած բանակ կառուցես». Արգիշտի Կիվիրյան
142
Երեկ, 19:48

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի բան ասեմ էլի։ Մի տեսակ կոմեդիայի ժանրից ա, երբ հայերի մի զանգվածը հարձակվում ա այն մարդկանց վրա, ովքեր խոսում են թուրքերի հետ խաղաղության մասին։ Այն ագրեսիվությամբ են հարձակվում, կարծես թե հայությունը իր ռեսուրսներով պատրաստ ա թուրքերի հետ պատերազմի, իսկ այ այդ մարդիկ են որ իրենց խոսքով իրենց թույլ չեն տալիս, խանգարում են «մտնել Սասուն, անցնել Վան»։ Արա, այս կարգի ինֆանտիլ, մանկամիտ ազգ կարո՞ղ է լինել՝ 200 տարի կոտորվել ու հա նորից երազել կոտրվելու մասին, ու լրիվ նույն սխեմայով: Հազար եմ բացատրել, եթե չես ուզում կոտորվել, պետք ա ողջ օրը ժպտադեմ խոսես խաղաղությունից, ազգերի միջեւ բարեկամությունից ու հաշտությունից, ու ատամներդ սեղմած ողջ օրը կառուցես բանակ ու պետություն...

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան