Երեքշաբթի, 11 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Հրդեհ՝ Ավշարում. այրվել են նաև նախկին պատգամավորի կոնյակով տարաները. «Հրապարակ»

Հրդեհ՝ Ավշարում. այրվել են նաև նախկին պատգամավորի կոնյակով տարաները. «Հրապարակ»
105
Այսօր, 09:06

«Հրապարակ»-ը գրում է. «Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող «Ավշար» գինու-կոնյակի գործարանի պահեստներից մեկի տարածքում հրդեհ է եղել, որի հետևանքով նաև որոշակի քանակությամբ կոնյակ է այրվել։
Ավշար գյուղից մեզ պատմեցին, որ կիրակի օրը հրդեհ է բռնկվել նախկին կահույքի արտադրամասում, որի մի հատվածում կոնյակ է եղել պահեստավորված։ Կրակը վնաս է պատճառել կոնյակով լցված տարաներին, և, ըստ բնակիչների, գործարանը շուրջ 50 միլիոն դրամի վնաս է կրել։ Ներքին գործերի նախարարությունից հետաքրքրվեցինք պատահարով, մեզ պատասխանեցին․ «Փետրվարի 9-ին, ժամը 11։24-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ավշար բնակավայրի նախկին կահույքի արտադրամասի մոտակայքում այրվում է կուտակված աղբ: Մեկնել է Արարատի և Վեդու ՀՓՋ-ից մեկական մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։36-ին, մարվել՝ ժամը 14։02-ին: Շիրազի փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող նախկին ցորենի պահեստում (մոտ 200 քմ) այրվել է պահեստի տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 20 քմ հատված՝ մասամբ, պահեստում գտնվող փայտյա տակդիրներ՝ մոտ 60 քմ, մասամբ վնասվել են ապակյա տարաներ։ Այրվել են նաև Խորենացու փողոցի թիվ 11 հասցեում գտնվող շինության (մոտ 60 քմ) ներսում կուտակած աղբ և տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 10 քմ հատված՝ մասամբ»:

Մանրամասները՝ թերթի համարում: