«Ձեր տեսլականը բերել է նրան, որ հիմա ԼՂ-ում հայ չկա»․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին
![]() 234 Երեքշաբթի, 11 փետրվարի, 2025 թ., 20:18 «Ձեզ դուր է գալիս է բանավեճը իջեցնել պաթոսային հայտարարությունների դաշտ, բայց եկեք գանք փաստական դաշտ և 004 շրջաբերականի դաշտ»,- այս մասին հայտարարությունների ժամին նշեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին։ «Ի՞նչ է տեղի ունեցել 2022-2023 թվականներին ԼՂ-ում. եղել է երկու տեսլական. մեկը՝ Հայաստանի իշխանությունների տեսլականը, որ պետք է ԼՂ-ն ինքը բանակցությունների մեջ մտնի Ադրբեջանի հետ՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության թեմաներով․․․ Եվ եղել է Հայաստանի ընդդիմության տեսլականը, որ պետք է ամեն ինչ անել, որ ԼՂ-ն և Հայաստանը ենթարկեցնեն այլ պետությանը, Հայաստանը կորցնի իր սուվերենությունը, դրա համար, այդ թվում՝ ԼՂ-ում, պետք է անել իշխանափոխություն»,- նշեց Ռուբինյանը և դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ ընդգծեց՝ ձեր տեսլականը բերել է նրան, որ հիմա ԼՂ-ում հայ չկա։ Անդրադառնալով իշխանության տեսլականին՝ Ռուբինյանը նշեց․ «Մեզ ասում էիք դավաճաններ ու սրիկաներ․․․ Երբ ԼՂ-ում հայ կար, մենք ուզում էինք՝ այդ հայերը շարունակեն այդտեղ մնալ: Երբ մենք հասկանում էինք, որ այդ ճանապարհը չի աշխատում, փորձում էինք այս ճանապարհն ընտրել: Եթե դա նշանակում էր նշաձողի իջեցում, պետք էր գնալ նշաձողի իջեցման»: «Դուք ամբողջ ճանապարհին պաթոսային հայտարարություններով ու ընդհանրապես ձեր «004 շրջաբերականով» ու Արցախում իշխանություն փոխելու, հետո էլ Հայաստանում իշխանություն փոխելու անհագուրդ ցանկությամբ բերեցիք նրան, ինչ ունենք: Իսկ ԼՂ-ում հիմա մենք ունենք զրո հայ»,- դիմելով ընդդիմությանը՝ եզրափակեց Ռուբինյանը։ |

«Ահավոր վտանգը ժամանակին նկատեց Հայ Եկեղեցին». Գևորգ Դանիելյան
17302:06
«Պետք է ընթանա ո՛չ թե փակ, այլ հրապարակային ձևաչափով բաց դատավարություն». Արեգ Սավգուլյան
17300:36
«Քոչարյանն ու Փաշինյանը համոզել են Կրեմլի ղեկավարին, որ այդ կոմբինացիան ՌԴ շահերից է բխում.» Արթուր Դանիելյան
280Երեկ, 20:06
«Ինչքան Նիկոլը, այդքան էլ Քոչարյանը դավադրության այս խարանն իրենց վրայից չեն մաքրելու». Միհրան Հակոբյան
206Երեկ, 17:36
Թրամփը հայտնել է Իրանի հետ բանակցությունների նոր փուլի մասին
274Երեկ, 16:57
«Քաղաքական օրակարգը վերածվել է «քարդաշյանական» էժանագին ռեալիթի շոուի»․ Շիրազ Խաչատրյան
219Երեկ, 16:48
«ՔՊ-ն նախընտրական ծրագրում ներառել է դրույթ, որը հակասում է Սահմանադրությանը»․ Հակոբ Բադալյան
163Երեկ, 16:30
«Էդ նոր ես ուզում առերեսվե՞ս, երբ ամեն բան կորցրել ենք»․ Հռիփսիմե Առաքելյան
249Երեկ, 16:18
