«Դուք դավաճանել եք․ ձեր չներվող մեղքերը այլոց վրա գցել չի հաջողվի»․ Ժաննա Ալեքսանյան
![]() 235 Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2025 թ., 00:00 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ամեն օր մեզ ապացուցում են, թե ինչպիսին չպետք է լինի մարդը, իշխանավորը, պաշտոնյան, ինչ անբարոյական, հակամարդկային հատկություններով պետք է առաջնորդվի։ Ալեն Սիմոնյանն այսօր էլ փորձում էր նսեմացնել արցախցիներին։ Հայտնի է նսեմացնողն ինքն է նսեմանում, բայց Ալեն Սիմոնյանի դեպքում նսեմանալու բոլոր ահմանները հատված են․ «Դուք դուրս եկաք այնտեղից, երբ անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք, պետք էր կռվել, պետք էր կռվել․․․», մոլեռանդորեեն կրկնում էր Ալեն Սիմոնյանը։ Աչքիդ առաջ են գալիս ցեղասպանությունից մազապուրծ եղած այդ օրերի արցախցիների պատմությունները, երբ գյուղերը լցվել էին թուրքերով, անպաշտպան մնացած կանայք, երեխաներ, ծերեր,անտառներով կիլոմետրեր կտրելով, փորձում էին հասնել Ստեփանակերտ, ճանապարհին բռնություններ ու սպանություններ։ Տղամարդիկ զենքը ձեռքներին կռվում էին սահմանին՝ ուշքն ու միտքները դեպի իրենց տունն ու ընտանիքը։ Ի՞նչ էր ասում հենց ահս օրերին Նիկոլ Փաշինյանը՝ «արցախցիներին որևէ վտանգ չի սպառնում»։ Ամենալավը իրենք գիտեն, թե ինչ են արել, դրա համար են հունից դուրս գալիս։ Մենք էլ գիտենք։ Դուք դավաճանել եք Արցախին ու արցախցիներին։ Ձեր չներվող մեղքերը այլոց վրա գցել չի հաջողվի։ Աստված ձեզ չի արժանացրել Հայրենիքի, սիրո, մարդ կոչվելու»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
