Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Բոյկոտը շարունակվում է․ վերջնական հաջողություն ենք ունենալու»․ Հայկ Մարության

«Բոյկոտը շարունակվում է․ վերջնական հաջողություն ենք ունենալու»․ Հայկ Մարության
108
Այսօր, 00:18

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ,
Տրանսպորտի թանկացման դեմ մեր ընդվզման արդյունքում իշխանությունները ստիպված եղան վերջին շրջանում զիջումների գնալ ու մեղմացնել թանկացման ալիքը։ Նրանք մեկ տոմսի համար 300-ի փոխարեն արդեն 150 դրամ են պահանջում, իսկ մյուս փաթեթներում նույնպես զիջումների գնացին:
Ամեն դեպքում, ձեզ հետ միասին մենք պահանջում ենք մեկ ուղևորության համար սահմանել 100 դրամ գինը։
Այսօր վերը նշված պահանջով և 80 000 ստորագրություններով հաստատված մեր նախագիծը վերջապես քննարկվեց ավագանու նիստում։
Ինչպես և սպասելի էր, ՔՊ-ն ու նրա հաճախորդ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ քվեարկեցին մեր նախագծին։
Ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ մեր միասնական պայքարը արդյունք է տալիս՝
ուստի, ԲՈՅԿՈՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է։
Այս պահին հավաքագրումները շատ քիչ են, ինչը ստիպելու է քաղաքային իշխանությանը հերթական անգամ ընկրկել։
Սա տևական պայքար է, որը վստահաբար վերջնական հաջողություն է ունենալու։
Շնորհակալություն և Աստված բոլորիս պահապան»։

Աղբյուրը`   Հայկ Մարության