«Փանո՛ս, դատարկ ջեբով ո՞ւր ես գնում»․ Արթուր Խաչատրյան
![]() 180 Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2025 թ., 11:30 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, մեկնաբանելով այն դիրքորոշումը, թե հնարավոր է մնալով ԵԱՏՄ կազմում՝ շարժվել դեպի ԵՄ, պատկերավոր օրինակ բերեց․ «Ոնց որ ամուսինը կնոջն ասի՝ հարևանի կինն ավելի լավն ա, 450 մլն ունի, դու՝ ընդամենը 180 մլն, ես գնում եմ իր մոտ, բայց քանի դեռ ինքը չի ասել՝ արի, կլինի՞ քո հետ մնամ։ Դե պատկերացրեք՝ ինչ կլինի այդ կնոջ հետ։ Այն, ինչ քննարկվում է այստեղ, մի խայտառակ բլեֆ է։ Պարոն Զեյնալյանը, իր կուսակիցներն ու այդ ուղղության վրա գտնվող կուսակցականները մտածում են՝ ինչպես մասնակցել ընտրություններին և որոշել են տեղավորվել եվրոպամետ անձրևանոցի տակ։ Բայց սխալվեցիք, քանի որ ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը ձեզ այդ յուղոտ պատառը չեն տա, նրանք դա խլեցին ձեր ձեռքից, ասեցին՝ սկսեք, մենք կտանենք։ Սակայն Փաշինյանը և ՔՊ-ն ձախողել են իրենց բոլոր խոստումները․․․ հազարավոր զոհեր, կորցրած հայրենիք․․․ Նոր ընտրություններին նոր կոնֆետ են առաջարկում՝ վրան գրված «Եվրոպա»»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ ՔՊ-ն և՛ Արևմուտքին է խաբում, և՛ Հյուսիսին։ Խոսելով նաև երկրում ստեղծված տնտեսական ճնգաժամի մասին՝ Արթուր Խաչատրյանը պարզ հարցադրում կատարեց․ «Փանո՛ս, դատարկ ջեբով ո՞ւր ես գնում»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
