«Քրեական ենթամշակույթ կրողի կարգավիճակ ունենալը կդիտարկվի որպես քրեական պատասխանատվության առարկա»․ Արփինե Սարգսյան
![]() 204 Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2025 թ., 18:24 «Քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարը ձախողվում է՝ դատաիրավական համակարգի որոշ ներկայացուցիչների ոչ բավարար ջանքերի կամ կաշկանդվածության պատճառով։ Խոսքը չի վերաբերում միայն օրենքով գողերին կամ հանցավոր հեղինակություններին»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, այս մասին նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե՝ ինչ աշխատանք է տարվում քրեական ենթամշակույթը մեր քաղաքացիների միջից արմատախիլ անելու համար։ Արփինե Սարգսյանը պաասխանեց՝ ընդգծելով, որ քրեական ենթամշակույթին վերաբերող օրենսդրական կարգավորման մեջ պետք է կատարեն փոփոխություններ, որպեսզի կարողանան կարգավիճակ ունենալը դիտարկել քրեական պատասխանատվության ենթակա։ «Այսօր քրեական պատասխանատվություն է նախատեսված կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու համար, սակայն կարգավիճակի գոյությունը չի դիտարկվում որպես քրեական պատասխանատվություն։ Այս պահին վարչապետի հանձնարարականով մշակված է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որն առաջիկա օրերին կհանրայնացվի, որով կարգավիճակ ունենալն ինքնին կդիտարկվի որպես քրեական պատասխանատվության առարկա։ Սրանով կկարողանանք որոշակի առումով փոփոխություն մտցնել պրակտիկայում»,- նշեց ՆԳ նախարարը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
