«Ներկայումս 1,5 միլիարդ դոլարի գույք կալանքի տակ է»․ Նիկոլ Փաշինյան
![]() 224 Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2025 թ., 23:54 Ապօրինի գույքի վերադարձը պետք է իրականացվի իրավական մեխանիզմներով և ընթացակարգերով։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը ստեղծել է համապատասխան պետական ինստիտուտ, որը շարունակաբար կիրականացնի ապօրինի գույքի բռնագանձումը՝ անկախ քաղաքական իշխանություններից։ «Մեր մոտ մենք ունենք ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, ունենք պետական շահերի պաշտպանության գործերի շրջանակում բռնագանձման համակարգ և համայնքային շահի պաշտպանության համակարգ։ Մենք ստեղծել ենք ազգայնացման ինստիտուտ»,- նշեց վարչապետը։ Նա հավելեց, որ կառավարությունն այս ուղղությամբ ծավալուն աշխատանք է կատարել, և որ այս համակարգը այլևս չի կախված որևէ քաղաքական ուժի կամքից։ «Մենք ստեղծել ենք պետական ինստիտուտ։ Մենք վատ իշխանություն ենք, վատ ենք իրագործում ապօրինի գույքի վերադարձի համակարգը, մեր ժողովուրդը կընտրի լավ իշխանություն, և այդ լավ իշխանությունը կգա ու մեր նման 5 տարի չարչարվելու փոխարեն կգործի արդեն ստեղծված մեխանիզմով»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նաև նշեց, որ ներկայումս 1,5 միլիարդ դոլարի գույք կալանքի տակ է, ինչը նշանակում է, որ այդ գույքը չի կարող դուրս բերվել Հայաստանի սահմաններից։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
