«Սերժ Սարգսյանը Ալիևի բարբաջանքներին պատասխանում էր, իսկ ինքը Ալիևի մի հայացքից մտնում է թշնամու մկան ծակը». Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ Նիկոլը ցինիկաբար ասում է, թե ով է Սերժ Սարգսյանը, որ այս կամ այն բանը աներ կամ չաներ, մարդ չի ուզում մանրանա, որովհետև էդ սրիկան միևնույն է մինչ օրս չի հասկանում պետականամետ մարդու ու անասունի տարբերությունը, այսինքն՝ Սերժ Սարգսյանի ու իր նմանի աննկարագրելի ու ահռելի տարբերությունը՝ կենսագրությունից մինչև մարդկային հատկանիշներ:
Ակնհայտ է այն, որ Սերժ Սարգսյանը վերջին, կրկնում եմ՝ վերջին, հող Չ´հանձնող մարդն ա եղել: Սերժ Սարգսյանը 2018թ. փրկեց նրանց կյանքը, ում Նիկոլը սպանեց 2020-23թթ.: Երբ ասում է, թե Սերժ Սարգսյանը թոշակառու էր 2018թ.-ից, ուզում եմ հիշեցնել, որ իր ասած թոշակառուն միակն էր, ով Ալիևի բարբաջանքներին, «թոշակառու» լինելով, պատասխանում էր՝ պաշտպանելով հայի պատիվը, ի տարբերություն իրեն, ով Ալիևի մի հայացքից մտնում է թշնամու մկան ծակը:
Նիկոլ, դու միակն ես եղել, ում բացեիբաց թշնամին ի լուր աշխարհի անվանեց հարբեցող ծաղրածու, կեղտոտ լաթ, իսկ հայ ժողովուրդն էլ ուղիղ աչքերիդ մեջ նայելով ասում էր հայտնի մի հայհոյանք կամ քո դեպքում՝ քաղցր խոսք: Չմոռանաս սա երբեք»:

Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
6718:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
14814:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
18211:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
18610:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
11709:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
11009:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
13401:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
14100:24