«Երբ պատգամավոր էր, օրինակները բերում էր աղքատների վրա, հիմա՝ հարուստների». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աղքատին նպաստից զրկելը Նիկոլն արդարացնում է ինչ-որ վերացական Բրաբուս քշող նպաստառուով․ ո՞վ է դա, կա՞, թե չկա, միայն Նիկոլը գիտի։
Գույքահարկի թանկացումը արդարացնում է դղյակատեր տատիկով։ Նրանց թիվն էլ կարելի է հաշվել մատերի վրա, եթե կան այդպիսիք։
Հարկերի թանկացումը արդարացնում է հարկերից խուսափող շատ խոշոր ձեռնարկատերով։
Առաջ, երբ Նիկոլը պատգամավոր էր, օրինակները բերում էր աղքատների վրա, Բրաբուս քշող նպաստառուից չէր խոսում, այլ՝ հազիվ գոյատևող նպաստառուից, դղյակատեր տատիկից չէր խոսում, այլ՝ ատամները թափած, հիվանդ, հազիվ ապրող տատիկ-պապիկներից, հարկերի մասին խոսելիս ոչ թե խոշոր բիզնեսներից էր խոսում, այլ հարկերի տակ կքած ՓՄՁ-ներից, որոնք սննկանում են։ Ոչ թե գովում էր պաշտոնյայի բարձր աշխատավարձը, այլ՝ իր ուսուցչի՝ ամոթալի ցածր աշխատավարձը։
Հիմա, ժողովրդին արած իր վատությունները հիմնավորելու համար, օրինակները բերում է ինչ-որ հարուստների վրա, որ իբր մարդիկ ասեն՝ հա, ուրեմն ճիշտ ես անում, ճնշիր էդ դղյակատերերին, էդ Բրաբուսների տերերին։
Մարդիկ լավ էլ տեսնում ու հասկանում են, որ Նիկոլը էդ «բրաբուսատերերի» հետ իր հարցերը վաղուց պարզել է ու ընկերություն է անում, թիրախում ժողովուրդն է»:

«Ծեծկռտուքը համարժեք չէր Ձիրավի ճակատամարտին, բայց մղումը, հիրավի, արժանի է դրվատանքի»․ Հակոբ Բադալյան
219:24
«1122 արցախցի հեռացել է Տավուշից»․ Ոսկան Սարգսյան
3819:12
«Ռուսաստանը տեսնում է ինտեգրացիոն միավորումներին հարված հասցնելու փորձեր»․ Ուշակով
3918:47
«Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը». Ալեն Սիմոնյան
4917:00
Փեզեշքիանը ժամանել է Պակիստան (տեսանյութ)
11016:51
«Ուզում եմ ներողություն խնդրել այն տեսարանի համար, ինչը տեսաք ավագանու նիստին»․ Արմեն Փամբուխչյան (տեսանյութ)
6916:24
«Հայաստանի իշխանությունները շարունակում են ցուցաբերել ընդգծված անտարբերություն»․ Վահագն Սարոյան
5616:18
«Արմենը ոչ թե ժամի, այլ ժամանակի հրամայականով է առաջնորդվում»․ Էդուարդ Շարմազանով
5716:12