«Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Չեռնոբիլի ատոմակայանին»․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Չեռնոբիլի ատոմակայանին:
«Ռուսական հարվածային դրոնն այս գիշեր հարվածել է այն ատոմակայանին, որն աշխարհը պաշտպանում է Չեռնոբիլի ատոմակայանի ավերված 4-րդ էներգաբլոկի ճառագայթումից»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հարվածի հետևանքով վնասվել է ատոմակայանի պաշտպանիչ գմբեթը, հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Ֆոնային ճառագայթման ավելացում չի գրանցվել, պարզաբանել է Զելենսկին։ Նա հավելել է, որ ապաստարանը «զգալի վնասներ» է կրել։ Դատելով հրապարակված կադրերից՝ ապաստարանի պատյանը թափանցել են։
«Աշխարհում միակ պետությունը, որը կարող է հարձակվել նման օբյեկտների վրա, գրավել ատոմակայանների տարածքը և ռազմական գործողություններ իրականացնել՝ առանց հետևանքների հաշվի առնելու, դա այսօրվա Ռուսաստանն է։ «Եվ սա ահաբեկչական սպառնալիք է ողջ աշխարհի համար»,- գրել է Զելենսկին։

«Իշխանական պրոպագանդան թող նայի, թե նախորդ տարիների ծաղրանքն ինչպես է դարձել ցավալի իրականություն»․ Թաթուլ Հակոբյան
7002:06
«Ինչ-որ մարդիկ հենց հիմա հեռացնում են Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակից»․ Արման Աբովյան (տեսանյութ)
8700:29
«Դառնալու է նիկոլական «արդարադատության» այլանդակությունն արտացալող գործերից մեկը»․ Դերենիկ Մալխասյան
7700:18
«Այս ծեծուջարդը նախերգանքն է թուրքավարի բռնությունների»․ Արա Այվազյան
8600:06
«Օրվա խայտառակությունը. սույն «նեկրոֆիլ» միջակությունն է ղեկավարելու ՀՀ ԳԱԱ-ն»․ Գագիկ Համբարյան
7800:00
«Ո՞ւր են էն մարդիկ, որ խոստանում էին, թե Եվրոպան առանց ռուսական գազի կմրսի»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
87Երեկ, 23:42
«ՀՀ-ի աշխարհագրական այս շպագատների պայմաններում ՌԴ-ի կողմից սանկցիաներն ուժեղանալու են»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
69Երեկ, 23:18
«ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
72Երեկ, 22:42