Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Մանրամասներ՝ ավտոբուսում տեղի ունեցած վիճաբանությունից

Մանրամասներ՝ ավտոբուսում տեղի ունեցած վիճաբանությունից
244
Ուրբաթ, 14 փետրվարի, 2025 թ., 15:00

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Խուլիգանություն և մարմնական վնասվածք Նուբարաշենում. վիճել են «Երևան ավտոբուս» ընկերության վարորդը և ուղեվարձը չվճարած ուղևորներ
Փետրվարի 14-ին, Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում հաղորդում է տվել «Երևան ավտոբուս» ընկերության մի վարորդ: Նա հայտնել է, որ նույն օրը, առավոտյան ժամը 7.40-ի սահմաններում, Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող ավտոբուսների վերջնակետում, ուղեվարձը չվճարելու պատճառով իր հետ վեճի են բռնվել երեք անծանոթ երիտասարդներ, որոնցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Հաղորդում է ներկայացրել նաև «Երևան ավտոբուս» ընկերության մեկ այլ վարորդ: Ըստ նրա՝ նկատելով գործընկերոջ հետ վիճաբանությունը, միջամտել է, և այդ ընթացքում ինքը նույնպես երիտասարդների հարվածների արդյունքում ստացել է մարմնական վնասվածք։
Նուբարաշենի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցներ նրանց հայտնաբերելու և երրորդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»: