«Հայ-ադրբեջանական թեման կարծես թե միջազգային «պահանջարկ» չունի»․ Հակոբ Բադալյան
![]() 161 Ուրբաթ, 14 փետրվարի, 2025 թ., 16:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Մյունխենում է, որտեղ կայանում է անվտանգության ամենամյա համաժողովը: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կարծես թե խոսք չկա Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավորության մասին: Նախորդ տարի, հիշեցնեմ, Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում կայացած պայմանավորվածության համաձայն էլ փետրվարի վերջին Գերմանիայում հանդիպեցին արտաքին գործերի նախարարները՝ Գերմանիայի ԱԳ նախարարի հովանու ներքո: Այժմ սակայն, հայ-ադրբեջանական թեման կարծես թե չունի միջազգային «պահանջարկ»: Գոնե ակտիվ պահանջարկը այսօր այլ է, շատ ավելի խորքային հարցեր: Սակայն, նախորդ տարի Մյունխենում տեղի ունեցած ամենից ուշագրավը թերևս նույնիսկ Փաշինյան-Ալիև հանդիպումը չէր, այլ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը բրիտանական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ: Դա արտառոց ձևաչափ է, երբ միջազգային որևէ համաժողովի շրջանակում պետության դե ֆակտո առաջին դեմքը հանդիպում ունենա այլ պետության հետախուզական ծառայության ղեկավարի հետ: Այլ բան, եթե հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան ժամանի երկիր և արժանանա պետության ղեկավարի ընդունելության, բայց, երբ միջազգային համաժողովում կայանում է այդպիսի ձևաչափով հանդիպում, դա մեղմ ասած սովորական չէ: Իսկ այս տարի Մյունխենում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի՞ Ռիչարդ Մուրին: Մուրը կայցելի՞ Մյունխեն: Ի դեպ, դատելով Մյունխենի առաջին կադրերից, Փաշինյանի հետ է նաև Հայաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը» Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
