Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ այս ժամի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ այս ժամի դրությամբ
242
Ուրբաթ, 14 փետրվարի, 2025 թ., 17:54

Փետրվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշտարակի, Նաիրիի, Ապարանի, Մասիսի, Էջմիածնի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Անիի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի, Գուգարքի և Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիություն՝ 100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։