Առաջարկ՝ արցախցի պատգամավորներին․ «Հրապարակ»
![]() 213 Այսօր, 09:30 «Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ԿԸՀ նախագահ Սիրան Ավետիսյանը դիմել է Արցախի ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով թարմացնել իրենց ընտրացուցակները։ Սամվել Բաբայանի թիմակիցը գրել է․ «Հիմք ընդունելով այն, որ ընտրական ցուցակներ վարելը ԿԸՀ-ի կողմից դարձել է անհնարին, ուստի, ԱՀ ներկայացուցչական մարմնի կենսունակ կազմն ապահովելու նպատակով, առաջարկվում է մանդատ ստացած կուսակցություններին ներկայացնելու նորացված ցուցակներ»։ Նման հնարավորություն ընձեռելով՝ «կերաշխավորվի ԱԺ կենսունակությունը», հնարավոր կլինի մինչև հաջորդ ընտրությունները ԱՀ խորհրդարանում ապահովել «ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ձևավորված քաղաքական հավասարակշռությունը»։ Այս առաջարկը նա արել է այն բանից հետո, երբ Արցախի նախագահը գտել է ԱԺ գործունեությունը երկարաձգելու իրավական հիմքը: Արցախի ԱԺ խմբակցությունները չեն քննարկել այս առաջարկը, քանի որ Բաբայանի կուսակցության պատգամավորներն ասել են, որ սա իրենց պաշտոնական առաջարկը չէ, իրենք համաձայն չեն դրա հետ։ Արցախցիները կարծում են, որ Բաբայանը սա անում է, որովհետև իր ֆրակցիան ամբողջությամբ կառավարելի չէ իր կողմից՝ հաճախ միանում են ՀՀ իշխանությունների դեմ արվող հայտարարություններին, հետևաբար, ուզում է նրանց փոխարինել հավատարիմներով, որոնք կհակադրվեն արցախցի պատգամավորներին։ Այն Բաբայանը, որը կողմ էր Արցախի պետական ինստիտուտները ՀԿ-ներով փոխարինելուն, հիմա մտահոգվել է պետական մարմնի կենսունակությամբ: Ի դեպ, Սիրան Ավետիսյանն աշխատում է ՀՀ ԿԸՀ-ում, որն ապաքաղաքական մարմին է, սակայն խառնվում է քաղաքական կյանքին: ԿԸՀ-ից ասացին, որ նա 2023 թ. նոյեմբերի 1-ից ղեկավարում է ԿԸՀ ուսումնական կենտրոնը»: |
«Խորհուրդ տվեք, որ Մյունխենի փողոցներում հեծանիվ չքշի, վտանգավոր է». Արմեն Աշոտյան
4521:00Նիկոլ Փաշինյանը և Յոհանն Վադեֆուլը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ փոխգործակցության հարցի շուրջ
7220:06«Քննարկվում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տարբերակներ․ վերջնական որոշումը կկայացնի Թրամփը». Քիթ Քելոգ
7620:00Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ (տեսանյութ)
8719:36«Հրաժարվելով Արցախից՝ Նիկոլը հիմնավորեց մեր «օկուպանտ» լինելը». Լիլիթ Գալստյան
9319:30«Հայաստանը գործուն քայլեր պետք է կատարի Մերձավոր Արևելքում դիրքերի պահպանման ուղղությամբ»․ Հակոբ Բադալյան
10419:12«Երևանում տրանսպորտային կոլապսը միայն հանրային տրասնպորտի սակագնով չի պայմանավորված». ՀՅԴ
10818:36«Մյունխենի անվտանգության համաժողովը շրջադարձային է». Գայանե Աբրահամյան
13018:18