«Ամենախոշոր ընդդիմադիր ուժի ղեկավարը հայտարարում է՝ երկրում չկա քաղաքական ճգնաժամ». Վարդան Բալյան
![]() 261 Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 18:48 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «1973 թվականին գերմանացի սոցիոլոգ Յուրգեն Հաբերմասը շատ հստակ է ձևակերպել լեգիտիմության ճգնաժամ հասկացությունը՝ պետության վարչական գործառույթների, ինստիտուտների և ղեկավարության նկատմամբ վստահության նվազում: Այսօր մեր երկրում բանական որևէ մեկը չի կարող վիճարկել անգամ, որ Հայաստանի Հանրապետությունում լեգիտիմության ճգնաժամ է: Ըստ որում, լեգիտիմության ճգնաժամը վերաբերում է ոչ միայն կառավարող, այլև երկրի իշխանության բարձրագույն մարմնում ներկայացված խորհրդարանական ընդդիմությանը: Այս իրավիճակում Ազգային Ժողովի Հայաստան դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս է տալիս: Մարդիկ համացանցում քննարկում են տարաբնույթ հարցերի վերաբերյալ Հայաստանի նախկին նախագահներից մեկի տեսակետները, այնինչ ասուլիսի նպատակն ու ասելիքը մեկն էր: Խորհրդարանի ամենախոշոր ընդդիմադիր ուժի ղեկավարը փաստացի հայտարարում է, որ երկրում իրենց կարծիքով չկա քաղաքական ճգնաժամ: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
