Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Քոչարյանն ամեն պատճառ հորինեց, որ արդարացնի բանավեճից հրաժարվելը». Դանիել Իոաննիսյան

«Քոչարյանն ամեն պատճառ հորինեց, որ արդարացնի բանավեճից հրաժարվելը». Դանիել Իոաննիսյան
181
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2025 թ., 13:24

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռոբերտ Քոչարյանը ամեն տեսակի պատճառ հորինեց, որ արդարացնի բանավեճից հրաժարվելը։
Բանավեճը հանրությանն ու ընտրողերին քո կողմ բերելու, քո ճշմարտացիությունը ապացուցելու լավագույն մեթեդներից է։ Բանավեճից կարելի է հրաժարվել երեք դեպքում.
1. Երբ դիմացինիդ կարգավիճակը պատշաճ չի,
2. Երբ ֆիզիկապես չես կարող,
3. Երբ գիտես, որ չեզոք դիտորդների աչքերում պարտվելու ես։
Հաշվի առնելով, որ առաջին երկու պատճառները չկան, կարելի է եզրակացնել, որ Քոչարյանը վախենում է բանավեճում չեզոք դիտորդների՝ հանրության (ընտրողների) աչքերում պարտվել»: