«Ոմանց համար 2016 թվականի 100 զոհն ավելի մեծ ցավ է, քան 2020-ի 5 հազար զոհերը». Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասուլիսին հաջորդած խոհեր
Մարդը հիշաչար արարած է՝ կարող է հարեւանի հետ կատարված ողբերգությունը հաջորդ օրն իսկ մոռանալ, իսկ 20 տարի առաջ իրեն ասված մի թթու խոսքը հավերժ հիշել: Շատ քիչ մարդիկ կան, որոնք սեփական նեղացածությունը կարող են մի կողմ դնել, իրենց ուղղված վիրավորանքի վրա չկենտրոնանալ, պետության եւ հանրային շահը վեր դասել իրենց անձնական շահից, պետության ու հանրության դեմ ուղղված ոտնձգությունները կարեւորել իրենց անձին ուղղված ոտնձգություններից: Մարդն առհասարակ սուբյեկտիվ էակ է։ Նաեւ ընտրովի հիշողություն ունի եւ հենց այդ պրիզմայով է գնահատում բոլորին եւ ամեն ինչ: Դա է պատճառը, որ մեր ոչ հեռավոր անցյալից ոմանք ամենաշատը ընտրակեղծիքներն են հիշում, մոռանալով հաղթանակները, կամ՝ Հյուսիսային պողոտայից վտարվածների ողբն ու բողոքը մտապահել են, իսկ Հյուսիսային պողոտայի կառուցումը՝ «մոռացել», «Ա1+»-ի փակվելը հավերժ Քոչարյանի երեսով են տալիս (եւ ճիշտ են անում), իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ 2 հեռուստաընկերություն է փակվել՝ չեն էլ նկատել: Կամ՝ ոմանց համար 2016 թվականի 100 զոհն ավելի մեծ ցավ է, քան 2020-ի 5 հազար զոհերը: Այսօր արված ասֆալտը գովում են, իսկ նախկինների ժամանակ կառուցված Մոնումենտի ճանապարհը, Վահագնի թաղամասը, Դավթաշենի կամուրջը, առեւտրի մեծ մոլերը, Վարդանյանների եւ «Տաշիրի» հիմնած այգիները, նորոգված գետնանցումները չեն էլ հիշում: Կամ՝ այսօր բերված ավտոբուսների համար շնորհակալ են իշխանություններին, իսկ այն, որ, ասենք, մի ժամանակ անգամ Երեւանի բարձրահարկերն էին լվանում ու ներկում, «Երեւան» գրությամբ նստարաններ էին տեղադրում ամբողջ քաղաքում՝ իսպառ ջնջվել է մարդկանց հիշողությունից: Փոխարենը շատ լավ հիշում են, թե ինչպես էին իրենց թաղի մի քանի թափթփուկ նախընտրական ցուցակներ կազմում, անձնագրեր հավաքում, գազելներով ընտրության տանում մարդկանց, հետո 5 հազար դրամ բաժանում, ինչպես էին օլիգարխների հղփացած թիկնապահներն ու լակոտները իրենց վախի մեջ պահում: Եւ այս հիշողությունները ջնջել հնարավոր չէ, ինչպես հնարավոր չէ ստիպել, որ միայն լավ բաները հիշեն»:

«Իրանական ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից գյուղմթերք և դեղորայք գնելուն»․ Թրամփ
9619:38
«Իրենց քաղաքական առաջնորդի Էգոն բավարարելու համար ընտրեցին Պապ արքայի անունը»․ Արա Պողոսյան
5719:36
«Ծեծկռտուքը համարժեք չէր Ձիրավի ճակատամարտին, բայց մղումը, հիրավի, արժանի է դրվատանքի»․ Հակոբ Բադալյան
5419:24
«1122 արցախցի հեռացել է Տավուշից»․ Ոսկան Սարգսյան
13919:12
«Ռուսաստանը տեսնում է ինտեգրացիոն միավորումներին հարված հասցնելու փորձեր»․ Ուշակով
6618:47
«Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը». Ալեն Սիմոնյան
5817:00
Փեզեշքիանը ժամանել է Պակիստան (տեսանյութ)
12016:51
«Ուզում եմ ներողություն խնդրել այն տեսարանի համար, ինչը տեսաք ավագանու նիստին»․ Արմեն Փամբուխչյան (տեսանյութ)
7516:24