Եվրոմիությունը պատրաստում է Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթը
![]() 2943 Երեքշաբթի, 18 փետրվարի, 2025 թ., 23:32 ԵՄ երկրները նախատեսում են Ուկրաինային հատկացնել առնվազն 6 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության փաթեթ։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով երեք եվրոպացի դիվանագետների։ Միջոցները կուղղվեն Կիևի ռազմավարական դիրքերի ամրապնդմանը մինչև Ռուսաստանի հետ բանակցությունների մեկնարկը։ Ակնկալվում է, որ փաթեթը կներառի ռազմական աջակցության լայն շրջանակ՝ սկսած հրետանու 1,5 միլիոն արկերի մատակարարումից մինչև հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր: Դա կարող է լինել ԵՄ ռազմական օգնության ամենամեծ փաթեթներից մեկը 2022 թվականից ի վեր։ Ակնկալվում է, որ օգնության ծրագիրը կներկայացվի փետրվարի 24-ին նախատեսված եվրոպացի պաշտոնյաների՝ Կիև խորհրդանշական այցի ընթացքում։ Երկու դիվանագետներ ընդգծել են, որ 6 միլիարդ եվրոյի թիվը դիտվել է՝ որպես ելակետ: Ընդհանուր արժեքը կարող է աճել մինչև 10 միլիարդ եվրո կամ ավելի, քանի որ ԵՄ երկրները շարունակում են վերանայել իրենց տարբերակները՝ որոշելու, թե ինչ ռեսուրսներ կարող են ուղարկվել Ուկրաինա: Բացի այդ, դաշինքի անդամ երկրները կարող են ներդնել ինչպես նյութական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսներ, իսկ ֆինանսական ներդրման չափը կախված կլինի նրանց համախառն ազգային եկամուտից, նշել է աղբյուրներից մեկը։ Աղբյուրը նշում է, որ նման լայնածավալ փաթեթի պատրաստումը վկայում է Ուկրաինային աջակցելու՝ ԵՄ վճռականության մասին, հատկապես ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ բանակցությունների ֆոնին, որին հրավիրված չեն եղել Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչներ։ Այնուամենայնիվ, եվրոպական օգնության փաթեթի մանրամասները դեռ քննարկվում են, և դեռ պարզ չէ, թե արդյոք կարելի է կոնսենսուսի հասնել ԵՄ բոլոր անդամների միջև։ Դիվանագետներից մեկը նշել է, որ Հունգարիան, ամենայն հավանականությամբ, կհայտնի իր անհամաձայնությունը: |

«Ահռելի գնաճի պայմաններում աշխատողների վարձատրությունը չի համապատասխանում կատարված աշխատանքի ծավալին»․ Անուշ Շահրամանյան
22815:06
«Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
19811:00
Թրամփը Կուբային նավթ վաճառող երկրների նկատմամբ մաքսատուրքերի մասին հրամանագիր է ստորագրել
925Երեկ, 12:17
ԵՄ-ն ՌԴ-ն ներառել է փողերի լվացման բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
1106Երեկ, 00:37
«Իրանի ներկա ռեժիմը, հավանաբար, ամենաթույլն է պատմության ընթացքում». Մարկո Ռուբիո
107629.01.2026, 00:15
«100 հազար դրամի խաբեությունը». Լիա Սարգսյան
65829.01.2026, 00:06
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հիասթափված է ԵՄ-Հնդկաստան առևտրային համաձայնագրից
147628.01.2026, 23:20
Գերմանիայի Deutsche Bank-ում խուզարկությունները կարող են կապված լինել Աբրամովիչի հետ
88028.01.2026, 20:10
