«Ժողովրդի սթափեցումը մոտ է, և այս ձյունը հաղթելու խորհրդանիշ է»․ Նարինե Դիլբարյան
![]() 224 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 18:36 «88-ի փետրվարին էլ այսպիսի ձյուն էր գալիս․ ամեն ինչ ցույց է տալիս, որ մենք ելման շատ ավելի վատ կետում ենք, քան 88 թվականին․․․ Այսօր Բաքվում դատում են մի ամբողջ ժողովրդի, և Ռուբեն Վարդանյանի կոչը մեզ ոգեկոչում է ոտքի կանգնել։ Ես կարծում եմ՝ ճանապարհ է բացվում։ Ձյունը միշտ գալիս է, մաքրում է և բացում է այդ ճանապարհը»,- այս մասին այսօր նախատեսված հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը։ «Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստվում է փոխել Սահմանադրությունը, այսինքն, կարելի է ասել, որ դա վերջին զիջումներից էր Ալիևին՝ կատարելու նրա ամբողջ կամքը, և դա սթափեցնող պետք է լինի բոլորի համար։ Խոսելով հանրության լայն շրջանակների հետ, ես տեսնում եմ, որ այդ սթափեցումը գալիս է, և բոլորը արդեն կանգնում են այն խնդրի առաջ, որ նա ոչ թե փակում է ինչ-որ կեղծ Հայաստանի էջը, այլ փակում է ընդհանրապես Հայաստանի էջը։ Իսկ ֆիզիկայի կանոններից մենք գիտենք, որ երբ որ անկումը դառնում է բացարձակ, երբ որ զսպանակը գերսեղմվում է, հետո տեղի է ունենում բարձրացումը։ Եվ այս ձյունը հաղթելու խորհրդանիշ է»,- նշեց Դիլբարյանը։ Նշենք, որ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն Ազատության հրապարակում անցկացնելու է հանրահավաք՝ հանուն 1988թ․ կամքի վերադարձի, հայկական ինքնության, ինքնիշխան պետության և իրական խաղաղության։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
