«Պուտին-Թրամփ շփումը երկու ականավոր նախագահների երկխոսություն է»․ Պեսկով
![]() 209 Կիրակի, 23 փետրվարի, 2025 թ., 14:54 Կրեմլը Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին անվանել է իրենց երկրների եզակի նախագահներ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ Թրամփը հաղթեց ընտրություններում եզակի արդյունքով, նույնիսկ այն նահանգներում, որոնք կասկածի տակ էին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը ոչ պակաս եզակի նախագահ է։ «Նա նախագահ է, ով իշխանության ղեկին է արդեն 25 տարի, և ում աջակցության մակարդակն աննախադեպ բարձր է»,- ասել է Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինի շուրջ նման կոնսոլիդացիա դժվար է պատկերացնել ժամանակակից աշխարհում։ «Սա այն դեպքում, երբ նախագահը բացարձակապես հեռու է պոպուլիզմից»,- ասել է նա՝ նշելով, որ Պուտինն ու պոպուլիզմը անհամատեղելի հասկացություններ են։ «Հետևաբար, երկխոսությունն այստեղ ընթանում է երկու իսկապես ականավոր նախագահների միջև: Սա խոստումնալից է»,- ասել է Պեսկովը: Հիմա, նրա խոսքով, կարևոր է, որ իրենց քաղաքական կամքին ոչինչ չխանգարի։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
