Բացահայտվել են պարեկների կողմից վարչական իրավախախտման կեղծ արձանագրություններ կազմելու դեպքեր
![]() 143 Այսօր, 16:00 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է պարեկների կողմից մի շարք վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ 286 կեղծ արձանագրություններ կազմելու շուրջ 50 դեպք: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողները 2023-2024 թվականների ընթացքում՝ տարբեր ժամանակահատվածներում, տրանսպորտային միջոցներ վարած մի շարք անձանց կողմից որևէ իրավախախտում կատարված չլինելու պայմաններում, առանց նրանց մասնակցության վերջիններիս նկատմամբ կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ կեղծ արձանագրություններ: Յուրաքանչյուր դեպքում պարեկները կազմել են մինչև 15 կեղծ արձանագրություն, որոնց հիման վրա էլ որոշումներ են կայացվել հիշյալ վարորդներին 5000-100․000 ՀՀ դրամով տուգանելու վերաբերյալ՝ դրանք մուտքագրելով փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգ: Ընդհանուր առմամբ՝ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 286 կեղծ արձանագրություն: Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է ներկայացվել 19 պարեկի, որոնցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել գործուն զղջալու հիմքով: 17 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ դատախազի կողմից հասատվել և ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»: Աղբյուրը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե |
«Դանիել Իոաննիսյանի «դախլները» փակվում են». Հենրիխ Դանիելյան
7018:30«Փաշինյանին հնարավոր է հեռացնել ամեն պահի, ցանկալի է՝ հայ ժողովրդի ձեռքով». Արմեն Աշոտյան
9418:06«Ուզում եմ, որ Ղազանչեցոցի հրեշտակը դառնա հայ ռազմագերիների ազատության համար պայքարի խորհրդանիշ». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
7817:48Բացահայտվել են պարեկների կողմից վարչական իրավախախտման կեղծ արձանագրություններ կազմելու դեպքեր
14316:00«429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում»․ ԿԽՄԿ
16514:31«Տուգանքի հետ կապված՝ կինոն նոր է սկսվում»․ 222Lava
16314:06«Մայրաքաղաքում այս պատկերն է»․ Արմեն Քոչարյան (լուսանկար)
14513:36Ողջաբերդցիները ճանապարհ են փակել՝ պահանջելով նախկին համայնքապետին վերադարձնել իր պաշտոնին (տեսանյութ)
15913:06