Փաշինյանն իր խոհրդականների ու օգնականների անուններն էլ չի հիշում․ «Հրապարակ»
![]() 221 Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է․ «Հնուց ի վեր Հայաստանում ընդունված էր, որ բարձրաստիճան պաշտոնյային գործից ազատում էին, մի տեղ խորհրդական կամ օգնական էին նշանակում, որ պետությունից բարձր աշխատավարձ ստանա։ Նույնն անում է Նիկոլ Փաշինյանը՝ յուրայիններից ում պաշտոնանկ է անում, անգործ չթողելու, չնեղացնելու, ընդդիմության շարքերը չհամալրելու համար, իրեն խորհրդական ու օգնական է կարգում։ Ասում են՝ նրանց մի մասին անգամ չի ճանաչում, ոմանց անունները չի հիշում եւ տեսնում է դեպքից դեպք։ Նիկոլ Փաշինյանն ունի երկու գլխավոր խորհրդական՝ նախկին նախարար Արտակ Քամալյանը, նախկին մարզպետ և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Մյուս խորհրդականներն են Լոռվա նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար, Սերժ Սարգսյանի ժամանակ Իրանում նախկին դեսպան Արտաշես Թումանյանը, և մեկ հասարակական հիմունքներով խորհրդական՝ կենսագրություն չունեցող Սուրեն Մաղաքյանը, որի միակ պաշտոնը ինչ որ անհայտ «Լիարժեք կյանք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնն է եղել։ Փաշինյանը նաև 4 օգնական ունի՝ ազգությամբ ասորի Արսեն Միխայելովը, բժիշկ-ատամնաբույժ Գագիկ Իսախանյանը, նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը, «ԱլիքՄեդիա» լրատվականի միջազգային լուրերի թարգմանիչ Կարինե Դավոյանը։ Փաստացի Փաշինյանն ունի 5 խորհրդական և 4 օգնական։ Չենք կարող չհիշատակել նաև վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, ով ՔՊ-ական պատգամավոր էր, հետո նշանակվեց Շիրակի մարզպետ, ապա Փաշինյանի օգնական, իսկ այժմ մամուլի խոսնակ։ Բաղդասարյանը տարբերվում է բոլոր վարչապետների բոլոր նախորդ խոսնակներից նրանով, որ չի շփվում լրագրողների հետ, չի պատասխանում նրանց զանգերին, բայց ուղեկցում է վարչապետին ամենուրեք և անգամ պաշտոնական կարևոր հանդիպումներին է մասնակցում, բայց ոչ ոք չգիտի, թե նա ինչ դեր է խաղում մեր իրականությունում։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
