«Մակրոնի ներկայությամբ եմ Փաշինյանին հարցրել` ինչո՞ւ արգելեց իմ մուտքը Հայաստան»․ Մուրադ Փափազյան
![]() 354 Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ., 15:06 «Նիկոլ Փաշինյանը Դաշնակցության նկատմամբ հիվանդագին կեցվածք ունի»,- ՀՅԴ Ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։ «2018-ին Դաշնակցությունը հարգեց Հայաստանի ժողովրդի որոշումը։ Փաշինյանը մեզ առաջարկեց լինել Կառավարության անդամ, համաձայնվեցինք, որպեսզի ծառայենք ՀՀ պետականությանը»,- ասաց Փափազյանը՝ նշելով, որ այսօր իրենք չեն ընդունում Փաշինյանի վարած քաղաքականությունը։ «Ի՞նչ տվեց Փաշինյանի՝ Ֆրանսիա այցելությունը» հարցին Փափազյանը պատասխանեց․ «Ոչ մի բան, երբ հանդիպեց 25-30 անձանց հետ, Դաշնակցությունը հրավիրված չէր, սակայն միայն Դաշնակցության մասին է խոսել։ Սրահում եղած 30 անձանցից 25-ը հայերեն չէին հասկանում, հետևաբար չեն հասկացել, որ Փաշինյանը հարցականի տակ դրեց Ցեղասպանությունը։ Ինչո՞ւ է հարցականի տակ դնում Ցեղասպանությունը, քանի որ Էրդողանն է պահանջում, այնպես ինչպես Ալիևը պահանջեց Արցախը ճանաչել Ադրբեջամնի մաս։ «Իրական Հայաստան»-ը «պատմական Հայաստանին» հակադրելու գաղափարը Հայաստանին ծնկի կբերի, քանի որ առանց արմատների չի կարող ապագա լինել»,- ասաց Փափազյանը՝ նշելով, որ չի վախենում, եթե ազատ խոսքի համար կրկին արգելվի իր մուտքը Հայաստան։ Նա, դատապարտելով հայ քաղաքական գործիչների մուտքի արգելը Հայաստան, պատմեց, որ 2024 թվականին Մակրոնը իր և Փաշինյանի հանդիպումն է կազմակերպել․ «Մակրոնի ներկայությամբ Փաշինյանին հարցրեցի՝ ինչո՞ւ է իմ մուտքը Հայաստան արգելվել, նա պատասխանեց, որ իր դեմ 2021 թվականին հունիսի 1-ին Փարիզում ցույց եմ կազմակերպել։ Ես հերքեցի, քանի որ ցույցեր կազմակերպելը իմ գործը չէր»,- ասաց Փափազյանը՝ նշելով, որ Մակրոնը զարմացած էր Փաշինյանի խոսքերից։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
