«Քաղաքային իշխանությունը ահաբեկման միջոցով պարտադրում Է թանկ փաթեթներ»․ Սարգիս Տեր-Եսայան
![]() 344 Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ., 18:30 «Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոյկոտն արդյունք Է տալիս։ Քաղաքային իշխանությունը ահաբեկման միջոցով պարտադրում Է թանկ փաթեթներ։ Երևանի նոր ուղեվարձային համակարգի բոյկոտը գործնականում ապացուցել է, որ հասարակությունն իր ձայնն ունի, և այդ ձայնը քաղաքային իշխանությունները չեն կարող անտեսել։ Սակայն, բախվելով դիմադրության, փոխարենը վերանայելու սեփական սխալները, իշխանությունները որոշել են ուժային մեթոդներով պարտադրել իրենց անհասկանալի և սոցիալապես անարդար համակարգը։ Դիսպետչերական հրահանգներն՝ ահաբեկման գործիք. Վերջին օրերին համացանցում տարածվեց ձայնագրություն, որը հաստատում է, որ վարորդներն ստանում են դիսպետչերների հրահանգներ՝ ավտոբուսի դռները փակել այն քաղաքացիների առջև, ովքեր չունեն էլեկտրոնային վճարման թանկ փաթեթ։ Նման դեպքերը հատկապես հաճախակի են դարձել սոցիալապես խոցելի խմբերի՝ տարեցների և դպրոցահասակ երեխաների նկատմամբ։ Ո՞րն Է քաղաքային իշխանության իրական նպատակը. Պաշտոնական հայտարարություններում շարունակվում է պնդումը, որ նոր համակարգը «բարելափոխում» է հանրային տրանսպորտի որակը։ Սակայն իրականությունն այլ բան է ցույց տալիս․ տրանսպորտային համակարգը ոչ միայն ավելի թանկ է դարձել, այլև ավելի անմարդկային։ Եթե նախկինում մարդիկ ազատ վճարում էին 100 դրամ կանխիկով, ապա հիմա նրանց պարզապես իջեցնում են ավտոբուսից՝ առանց որևէ այլընտրանք առաջարկելու։ Բոյկոտի արդյունքը՝ քաղաքային իշխանության խուճապը. Եթե բոյկոտն արդյունավետ չլիներ, իշխանությունները չէին դիմի սպառնալիքների ու պարտադրանքի։ Բայց այն, որ նրանք ստիպված են կիրառել վարչական բռնաճնշման մեթոդներ, խոսում է այն մասին, որ բոյկոտն իր գործն անում է։ Քաղաքացիների դիմադրությունը ոչ միայն շարունակվում է, այլև ավելի է ուժեղանում, քանի որ մարդիկ ավելի լավ են հասկանում այս անարդար համակարգի էությունը։ Իշխանությունները կարող են հրահանգ տալ դիսպետչերներին, կարող են ճնշել վարորդներին, բայց չեն կարող ստիպել ամբողջ հասարակությանը ենթարկվել անարդար կանոններին։ Բոյկոտն արդեն արդյունք է տալիս, և միակ լուծումը ուղեվարձի թանկացման վերանայումն է։ Եթե իշխանությունները չեն ցանկանում դա անել, ապա նրանց ստիպելու է հենց ժողովուրդը՝ իր միասնական բոյկոտով և «Մայր Հայաստան»-ը, որ արդեն իսկ հավաքել է և քաղաքային իշխանությանն է ներկայացրել 17 հազար քաղաքացու ստորագրությամբ ուղեվարձի մասին նախագիծ, որով թոշակները և հաշմանդամները երթևեկելու են անվճար, տրոլեյբուսը կգործի 50, իսկ ավտոբուսները՝ 100 դրամ ուղեվարձով»։ Աղբյուրը` Սարգիս Տեր-Եսայան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
