«Հայի արյուն թափելուց պետական մակարդակով հրճվելով՝ մեզ ասում են՝ հրաժարվեք ձեր իրավունքներից»․ Տաթև Հայրապետյան
![]() 356 Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ., 19:24 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ ««Մեր արյունը թափեցինք մարտի դաշտում։ Եթե հողերը վերադարձվեին բանակցությունների միջոցով, ես այդքան ուրախ ու հպարտ չէի լինի։ Դա ինչ-որ խղճահարության պես բան կլիներ: Հայի հանդիպելիս կասեին՝ աղաչեցիք, խնդրեցիք, հետ տվեցինք։ Բայց ճակատամարտը մենք հաղթեցինք, հայի արյուն թափեցինք, մեր վրեժը լուծեցինք։ Այսօր մենք հպարտությամբ ենք ապրում, որ հաղթանակած պետության քաղաքացիներ ենք։ Սրանից լավ ի՞նչ կարող է լինել․․․»,- սրանք Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Էլման Մամադովի խոսքերն են։ Հենց այսպես էլ հայի արյուն թափելուց պետական մակարդակով հրճվելով ու հաճույք ստանալով մեզ ասում են հրաժարվեք միջազգային դատական հայցերից, ձեր իրավունքներներից, որ մենք ձեզ հանգիստ ու անհիմն կոչենք «ֆաշիստական» պետություն, իսկ մեր՝ պետական մակարդակով քարոզվող քսենոֆոբիային բան ասող չլինի»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
