Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Մենք այլևս պաշտպանված չենք մեր պետության կողմից». Վարուժան Գեղամյան

«Մենք այլևս պաշտպանված չենք մեր պետության կողմից». Վարուժան Գեղամյան
128
Այսօր, 11:42

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի կամ Լևոն Մնացականյանի տեղում՝ Բաքվում գերության մեջ կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրը:
Որովհետև մենք այլևս պաշտպանված չենք մեր պետության կողմից:
Ու էդ վտանգը հավերժ կախված է լինելու բոլորիս վրա, քանի դեռ մենք հավաքականորեն հանդուրժում ենք այն իշխանությունը, որ հանգիստ շարունակում է տիրել՝ կարծես ոչինչ չկա ու «որպես բարի կամքի դրսևորում» հերթական զիջումն անում թուրք-ադրբեջանական կողմին:
Իրենք մեզ բոլորիս վաղուց զիջել են, հիմա մաս-առ-մաս թուրքերը վերցնում են:
Կփոխենք իրենց, վիճակը կտրուկ կփոխվի դեպի լավը: Չէ, ամենավատ սցենարն ուրեմն առջևում է:
հ.գ. հարցի բարոյական կողմին չեմ անդրադառնում: Դատում են մեզ բոլորիս ու եթե այսպես շարունակվեց, ասածս չի մնա միայն փիլիսոփայական մակարդակում»: