Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ԱՄՆ-ից պահանջում ենք պատասխան՝ որտե՞ղ է Վարդան Ղուկասյանը». ԴՕԿ կուսակցության լրատվական

«ԱՄՆ-ից պահանջում ենք պատասխան՝ որտե՞ղ է Վարդան Ղուկասյանը». ԴՕԿ կուսակցության լրատվական
495
Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ., 15:00

ԴՕԿ կուսակցության լրատվականը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. «Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ։
Մեզ փոխանցված տեղեկությունները, ըստ որոնց նա գտնվում է հիվանդանոցում, չեն հաստատվում, ինչը խորացնում է մտահոգությունը։
Կոչ ենք անում բոլոր այն հայրենակիցներին, ովքեր անհանգստանում են և գտնվում են արտերկրում, հավաքվել իրենց երկրներում ԱՄՆ դեսպանատան մոտ և պահանջել հստակ պատասխան․ որտե՞ղ է Վարդան Ղուկասյանը։
Շուտով հանդես կգանք հստակ հայտարարությամբ՝ ներկայացնելով իրավիճակի ամբողջական մանրամասները»: