«Բաքվում հայ գերիների գլխին մետաղյա օղակ են հագցնում ու սկսում սեղմել, մինչև ուշագնաց լինի»․ Լարիսա Ալավերդյան
![]() 731 Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ., 18:36 «Բաքվում գերության մեջ գտնված բոլոր հայերը կտտանքների են ենթարկվում։ Չկա մի դեպք, որ չլինի ֆիզիկական ծանրագույն խոշտանգումներ։ Հոգեբանական խոշտանգման մասին այլևս չեմ ասում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։ Նրա խոսքով կիրառվում են այնպիսի կտտանքների մեթոդներ, որոնց մեծ մասը կիրառվել է Թուրքիայի կողմից՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ «Այս լուսանկարով դժվար է ճանաչել Ռուբեն Վարդանյանին, բայց կարող ենք ասել, որ Ռուբեն Վարդանյանին ենթարկում են ծանրագույն կտտանքների։ Միայն մեկը նկարագրեմ, բայց չգիտեմ՝ դա օգտագործվել է, թե ոչ, բայց դասական ձև է. մետաղյա օղակ են հագցնում գլխին ու սկսում նեղացնել, որպեսզի գլուխն ամբողջովին սեղմվի, և կրկնում են անքան, մինչև ուշագնաց լինի․․․ Համոզմունք ունեմ, որ այն խոշտանգման ձևերը, որոնք կիրառվել են մեր գերիների նկատմամբ, ամբողջովին կիրառվում են հիմա էլ գերության մեջ գտվողների նկատմամբ։ Նորմալ մարդու մտքով, երևականության մեջ դրանք դժվար է անգամ պատկերացնել»,- նշեց Ալավերդյանը։ Նա նաև ընդգծեց, որ Ռուբեն Վարդանյանի դեպքը եզակի է, հերոսական է, որ լինելով պատանդության մեջ, նա համարձակվում է անում հայտարարություններ տարածել։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
