«ԵՄ-ն Երևանից ակնկալելու է Թուրքիայի պատկերացումներին համահունչ քայլեր». Հակոբ Բադալյան
![]() 264 Ուրբաթ, 28 փետրվարի, 2025 թ., 18:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Թուրքիան կարծես թե լրջորեն ձեռնամուխ է եղել ԵՄ ուղղությամբ իր «բաժնետոմսերի» գինը բարձրացնելու գործին: Արդեն անդրադարձել եմ Գերմանիայի խորհրդարանի ընտրությունից հետո Էրդողանի գնահատականին: Նա հայտարարել է, որ լիբերալ Եվրոպան ճգնաժամի մեջ է, առաջընթաց են ապրում ուլտրաաջ պոպուլիստները, և այդ ճգնաժամը Եվրոպան կարող է հաղթահարել միայն Թուրքիայի օգնությամբ, Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու միջոցով: Մի կողմ թողնենք՝ Թուրքիան կդառնա ԵՄ անդամ, թե ոչ: Տվյալ դեպքում էականը շարժերն են և Անկարան՝ ամերիկա-ռուսական երկխոսության, նաև ԱՄՆ-ԵՄ «չերկխոսության» ֆոնին փորձում է իր ծառայությունը հնարավորինս շահեկան գնով վաճառել ԵՄ-ին: Իսկ Եվրամիությունն այսօր դրա կարիքը շատ ունի, նվազագույնը՝ «մկան մեզն էլ ջաղացին օգուտ է» ժողովրդական հայտնի խոսքի տրամաբանությամբ: Իսկ Թուրքիան, իհարկե, բավականին տրամաչափ ու կարգ ունեցող տերություն է: Էրդողանը Եվրոպական Խորհրդի նախագահ Կոստայի հետ հեռախոսազրույցում էլ նշել է, որ երկու կողմերի շահից է բխում եվրոպական անվտանգության համակարգի համատեղ մշակումը: Բնականաբար, Անկարան ձգտելու է անվտանգության՝ մարտահրավերների դեմ առերեսվող ԵՄ-ին աջակցություն առաջարկելով, իր համար կարևոր ուղղությունները և շեշտադրումները ներառել եվրոպական անվտանգության համակարգի «գծագրերում»: Կասկած չկա, որ առաջիններից մեկը այստեղ լինելու է Կովկասը: Թուրքիան Եվրոպայում Բրյուսելին իր ծառայությունն առաջարկելու դիմաց ակնկալելու է Բրյուսելի ծառայությունը՝ Կովկասում իր համար կարևոր հարցերում: Իսկ դա Եվրոպայի համար կարող է լինել ընդունելի, համենայն դեպս այսօրվա Եվրոպայի, որն ավելի շուտ ոչ թե պատրաստ է Ռուսաստանի հետ պայմանավորվածության սուբյեկտային վարքի, այլ ամեն կերպ ԱՄՆ խնամքը պահելու համար ռուս-ամերիկյան երկխոսությունը տապալելու գաղափարին: Թուրքիան համարում է, որ օգտվելու պահն է: Սա նշանակում է, որ ԵՄ-ն տեսանելի ապագայում Երևանից ավելի շատ ակնկալելու է քայլեր, որոնք ավելի համահունչ կլինեն Թուրքիայի պատկերացումներին և ռեգիոնում Թուրքիայի դերը բարձրացնելուն: Երևանին այս ժամանակահատվածում, թերևս, հարկ է անել հակառակը՝ քայլեր, որոնք առավել անմիջականորեն կսահմանեն Հայաստանի հանդեպ վարքագծային պատասխանատվություն հենց ԵՄ-ի համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
