«Վաշինգթոնի նոր ղեկավարները կանգնած են մերկ պրագմատիզմի դիրքերում»․ Գարիկ Քեռյան
![]() 304 Կիրակի, 02 մարտի, 2025 թ., 13:12 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցանկացած քաղաքագիտական հետազոտություն/վերլուծություն հավաստի և գիտական է այնքանով, որքանով, որ այն հենվում է պատմության փորձի և դասերի վրա: Հակառակ պարագայում այն դառնում է հեղինակի քաղաքական համոզմունքների, զգացմունքների ու սենտիմենտալ տպավորությունների բառակույտ, որից որևէ իրատեսական կանխատեսումն էլ հնարավոր չէ: Թրամփագետ/ամերիկագետ/քաղաքագետ պոռթկումը հայաստանյան մեդիադաշտում և սոցցանցերում ուղղակի ջրհեղեղի ազդեցության է նման: Հիմա մի փոքր ավելի լուրջ, հենվելով պատմության դասերի վրա տեսակետ հայտնեմ ամերիկյան նոր կառավարության նոր դիրքորոշումների մասին, չնայած որ գիտեմ այն անընդունելի է հատկապես արևմտամետների համար: Վաշինգթոնի նոր ղեկավարները՝ Թրամփ/Վենս/Ռուբիո, կանգնած են մերկ պրագմատիզմի դիրքերում: Նրանք հաշվարկում, համեմատում և քննում են այն, ինչ արել են նախորդները առնվազն վերջին երեսուն-քառասուն տարում: Այստեղ մի պահ ընդհատում եմ միտքս և առաջադրում եմ հետևյալ հարցադրումը: Ինչու փլուզվեց գերտերություն ԽՍՀՄ-ը, որն իր տարածքով, ռեսուրսներով, միջուկային զենքով և աշխարհագրական դիրքով փլուզման ենթակա երկիր չէր: Փլուզվեց, որովհետև քայքայեց իր տնտեսությունն ու արտադրական կարողությունները անիմաստ գաղափարայնացված, ոչ իրատեսական և արկածախնդիր արտաքին քաղաքականության ու անօգուտ ձեռնարկումներով: ԽՍՀՄ-ը հանուն համաշխարհային հեղափոխության և սոցիալիզմի «հաղթանակի» 70 տարի շարունակ գիգանտ ձեռնարկություններ և էլեկտրակայաններ էր կառուցում Եգիպտոսում, Հնդկաստանում, Չինաստանում, արևելաեվրոպական երկրներում, պատերազմներ էր ֆինանսավորում Կորեայում, Վիետնամում, աֆրիկյան երկրներում, Աֆղանստանում, իր վրա էր վերցրել Կուբայի պահպանումը, էժան էներգակիրներ է մատակարարում իր դաշնակիցներին, ֆինանսավորում է կոմունիստական կուսակցություններին: Մի խոսքով հանուն գաղափարի սնուցում էր ում ասես, որտեղ ասես և առանց իրական հաշվարկի և սեփական քաղաքացիների շահերի: Ներքաշվելով նաև սպառազինությունների մրցավազքի մեջ այդ հսկա և հարուստ երկիրը փլուզվեց և նրա փլատակների տակ առաջինը հայտնվեց հայ ժողովուրդը: Հիմա հետ գամ ԱՄՆ: ՆԱՏՕ-ի ծախսերի մոտ 75%-ը ԱՄՆ-ի վրա է, հանուն «դեմոկրատիայի տարածման», «ռեժիմների փոխման», «հարձակողական լիբերալիզմի», «նեոգլոբալիզմի» և մի շարք այլ գաղափարայնացված արտաքին քաղաքական լայնամասշտաբ ձեռնարկումներով, տեղին և անտեղին ձրիակեր «դաշնակիցների» սնուցումով, Իրաքում, Լիբիայում, Աֆղանստանում պատերազմներ ֆինանսավորելով, գունավոր հեղափոխություններով ԱՄՆ-ը տիեզերական մասշտաբներով ռեսուրսներ է վատնում: Համբերության բաժակը լցվեց ուկրաինական պատերազմի մի քանի հարյուր միլիարդանոց վատնումը հանուն ոչնչի: Պատահական չէր այս առումով Բայդենի վարչակարգի քննադատության հողի վրա Թրամփի հաղթանակը, երբ նա հասարակությանը բացատրեց անիմաստ և գաղափարայնացված հանուն դեմոկրատիայի պատերազմների իրական վնասները: Կայսրությունների փլուզման նորագույն փաստերը համոզված եմ, որ դաս կլինի նաև ամերիկյան քաղաքականությունը մշակող ստրատեգների համար: Եվ վերջում, պատերազմը դադարեցնելու և սպանդը կանգնեցնելու Թրամփի քաղաքականությունը շատ ավելի հասկանալի է համայն մարդկության համար քան, թե լիբերալ-արմատական կեղծ ժողովրդավարների կողմից Զելենսկու կեղծ հերոսացումը: Մեռած մարդու համար ի՞նչ ժողովրդավարություն: Եթե իհարկե հանդերձյալ կյանքում էլ ժողովրդավարություն կա»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
