«Կարո՞ղ ենք ընկալել, որ օրենքի ընդունումից հետո, ՀՀ-ն փոխելու է իր աշխարհաքաղաքական դիրքավորումը». Արմեն Գևորգյան
![]() 166 Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ., 11:24 «Օրեր առաջ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Կալասը հայտարարեց, որ ժողովրդավարական աշխարհը նոր առաջնորդի կարիք ունի: Նմանատիպ վիճակում այդ նոր առաջնորդի փնտրտուքն ու անվտանգության ապահովման հիմնախնդիրներն ի՞նչ հանգրվանի կբերեն ԵՄ-ին՝ հատկապես ձեր այս նախաձեռնության կոնտեքստում»,- ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, դիմելով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը: Հիշեցնենք՝ քննարկվում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: «Սա գնահատողական դատողություն է, պաշտոնական նախաձեռնություն չէ ու պաշտոնապես ժողովրդավարական աշխարհը լիդեր չուներ կամ նոր լիդերի փոփոխություն նախաձեռնելու ընթացակարգ չկա: Դա վերացական երևույթ է»,- արձագանքեց Զեյնալյանը: «Ես կարո՞ղ եմ ենթադրել, որ մեր կառավարությունը սպասում է օրենքի՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվելուն, որպեսզի սկսի իրականացնել կոնկրետ գործողություններ՝ օրենքի տրամաբանությունից բխող: Կարո՞ղ ենք ընկալել, որ օրենքի ընդունումից հետո, ըստ էության, ՀՀ-ն փոխում է իր աշխարհաքաղաքական դիրքավորումը»,- հարցրեց Գևորգյանը՝ դիմելով արդեն ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին: Վերջինն ասաց, որ փաստաթուղթը ԵՄ-ի հետ նորացված հարաբերությունների ուղեցույցն է լինելու, այն քաղաքական փաստաթուղթ է, բայց ունի նաև իրականացման գործողություններ՝ բոլոր ոլորտներում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
