«Չեմ պնդում, որ 2018-ին բանծիկով իշխանությունը տվել են Փաշինյանին, բայց կան հարցեր, որոնց պատասխանը չկա». Ագնեսա Խամոյան
![]() 353 Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ., 15:12 «Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո անհանգիստ գնահատականներ հնչեցին ՀԱԿ-ից, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմնակիցների կողմից և Արմեն Աշոտյանի կողմից»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ընդգծելով, որ 2008-2018-ին ամբողջ իշխանական քարոզչամեքենան աշխատել է երկրորդ նախագահի դեմ՝ արդարացնելով դա, թե վտանգ են զգացել, որ Քոչարյանը կարող է վերադառնալ: «2018 թվականի հետ կապված շատ հարցադրումներ ունենք: Ես չեմ ասում, որ 2018-ին բանծիկով իշխանությունը տվել են Նիկոլ Փաշինյանին, բայց ես ունեմ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները ես և մեր քաղաքացիներն այդպես էլ չենք ստացել: Բայց մենք ներքին պայմանավորվածությունների շրջանակում չենք բարձրաձայնել դրա մասին: Ես չեմ ուզում պնդել, որ երրորդ նախագահը իշխանությունը հանձնել է Նիկոլ Փաշինյանին, բայց ես կարող եմ իշխանությունների անգործության վերաբերյալ արտահայտել իմ մտահոգությունները: Ի՞նչ սկզբունքով է երրորդ նախագահը որոշել, թե հանրապետականներից ով պետք է կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանին, ով պետք է դեմ քվեարկի: Ես ուզում եմ հիշեցնել Էդուարդ Շարմազանովի խոսքերը. երբ պետք է արդեն կողմ քվեարկեին Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ այնքան ձայն, որքան կպակասի, մենք կլրացնենք»,-ասել է Խամոյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
