Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել
![]() 360 Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ., 15:00 Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Իսակովի Պողոտայի հողերն օտարելու գործով մեղադրանք է ներկայացվել: Այս մասին գրում է «Ֆակտոր»-ը՝ հղում կատարելով աղբյուրներին: Գործը քննող Քննչական կոմիտեն Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տալիս, ընդհուպ՝ չի հերքում կամ հաստատում գործով նրան մեղադրյալ ներգրավելու հանգամանքը: Հայտնի չէ նաև, թե ինչ հոդվածով է Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավվել, սակայն, ամենայն հավանականությամբ, խոսքը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու մասին է: Հիշեցնենք, որ Իսակովի պողոտայում գտնվող, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող 11 հա հողատարածքն, ըստ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի, օտարվել է 2005-2006 թվականներին, երբ Սերժ Սարգսյանը եղել է Հայաստանի պաշտպանության նախարարը: Ըստ քրեական գործի՝ այս հողերն օտարվել են շուկայականից էականորեն ցածր գնով ուղղակի վաճառքով: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
