«Հանգիստ գերեվարվեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, նրանք մտածե՞լ են գերի չընկնելու մասին»․ Անդրանիկ Քոչարյան
![]() 510 Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ., 21:54 «Ես միշտ եմ այն կարծիքին, որ գերի չպետք է ընկնել, գերի ընկնում են, երբ որ բոլոր տարբերակները սպառվում են»,- այս մասին այսօր «Նյուզ»-ի հետ հարցազրույցում նշել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները մեծամասամբ ունեցել են իրենց անվտանգությունն ապահովող մարմնի ներկայացուցիչներ։ «Եվ երբ որ բոլորս նկատեցինք, թե ինչպես հանգիստ գերեվարվեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, բնականաբար դա շատ մտահոգիչ է։ Չի կարելի մտածել՝ գերի ընկնել, իսկ հիմա մենք պայքարում ենք նրանց ազատության համար։ Բոլորն ասում են, որ իշխանություններն ամեն ինչ չէ, որ անում են, բայց պետք է հենց իրենք ամեն ինչ անեին, որպեսզի գերի չընկնեին։ Գերի ընկնելը և ադրբեջանական բանտում հայտնվելն ու վստահ լինելը, որ այնտեղ լավ վերաբերմունք է լինելու, շատ միամտություն է»,- նշեց պատգամավորը։ «Իսկ նրանք մտածե՞լ են գերի չընկնելու մասին, ես չգիտեմ, պետք է չընկնեին․․․ Գերի ընկնելու արդյունքը Բաքվում ընթացող դատավարությունն է, որի արդյունքը չգիտենք՝ ինչ է լինելու»,- ընդգծեց Քոչարյանը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
