Թրամփի հայտարարությունները փլուզել են ԱՄՆ-ի բաժնետոմսերի շուկան. Bloomberg

Ամերիկյան բաժնետոմսերը կորցրել են 3,4 տրիլիոն դոլար, գրում է Bloomberg-ը։
Ֆինանսական վերլուծաբանների կարծիքով՝ այս ռեկորդային անկումը կապված է ԱՄՆ իշխանությունների՝ առևտրային նոր մաքսատուրքեր մտցնելու որոշման հետ։ Ներդրողները մտահոգված են պոտենցիալ տնտեսական հետևանքներով, ներառյալ՝ աճի դանդաղումը և կորպորատիվ շահույթի ցածր մակարդակը:
S&P 500 ֆոնդային ինդեքսը կորցրել է 4,8%՝ փետրվարի 19-ի առավելագույն կետից հետո։ Ինդեքսում ներառված ամերիկյան ընկերությունների ընդհանուր կապիտալիզացումը նվազել է 3,4 տրիլիոն դոլարով։ S&P 500-ն սկսել էր աճել անցյալ տարվա նոյեմբերին, երբ Դոնալդ Թրամփի ընտրությունը ներդրողներին հուսադրեց, որ նոր վարչակազմի քաղաքականությունը կխթանի ամերիկյան տնտեսությունը: Բայց երբ սրվեց Թրամփի հռետորաբանությունը Մեքսիկայից, Կանադայից, Չինաստանից, ԵՄ-ից և այլ երկրներից ներմուծվող ապրանքների առնչությամբ նոր մաքսատուրքեր բարձրացնելու կամ ներմուծելու մասին, ինդեքսի դինամիկան սկսեց փոխվել։ Երկու շաբաթ անց S&P 500 ինդեքսը կորցրեց է նախորդ երկու ամիսների աճի իր բոլոր ձեռքբերումները: Երեկվա առքուվաճառքից հետո S&P 500-ը կորցրել է 1,8%, այսօր ինդեքսն արդեն նվազել է 1,85%-ով; Նման դինամիկա են ցույց տալիս ԱՄՆ-ի մյուս առաջատար ֆոնդային ինդեքսները՝ Dow Jones (երեկ՝ 1,5%, այսօր՝ 1,8%) և NASDAQ (երեկ՝ 2,6%, այսօր՝ 1,9%)։
Առաջատար ընկերությունների բաժնետոմսերը կորցնում են դիրքերը հատկապես ավտոարդյունաբերության ոլորտում. Ford Motor-ի գործադիր տնօրեն Ջիմ Ֆարլին ասել է, որ սակագները «կջնջեն միլիարդավոր դոլարների շահույթը»:
«Սակագնային հռետորաբանությունը մեծացնում է ներդրողների մտահոգությունը տնտեսության վրա բացասական ազդեցության վերաբերյալ»,- մեջբերում է 22V Research հետազոտական ընկերության հիմնադիրը:
Հատկապես ծանր հարված է հասցվել Թրամփի կողմից աջակցվող նահանգներին, ներառյալ՝ Ֆլորիդան, որոնց արտահանման արդյունաբերությունը հարված է ստացել:
Վերլուծաբաններն այն անվանում են ամենամեծ առևտրային արկածախնդրությունը Մեծ դեպրեսիայից ի վեր: Յեյլի համալսարանի բյուջետային լաբորատորիայի համաձայն, նոր մաքսատուրքերը ներմուծման տուրքերը հասցրել են դրանց ամենաբարձր մակարդակին 1943 թվականից ի վեր: Միջին ամերիկացին տարեկան կվճարի մինչև 2000 դոլար ավելի թանկ՝ սակագների պատճառով: ԵՄ-ն արդեն զգուշացրել է՝ ԵՄ-ն պատասխան մաքսատուրքեր կսահմանի, եթե Թրամփը չնահանջի։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
309Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
202Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
160Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
56126.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59824.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61923.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
177723.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69622.10.2026, 02:06