«Խստագույն զգուշություն է պահանջում պատանդների դատավարության որևէ արծարծում»․ Հակոբ Բադալյան
![]() 288 Չորեքշաբթի, 05 մարտի, 2025 թ., 17:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Կարծես թե որևէ մեկի մոտ չկա կասկած, թյուրընկալում, «տարընթերցում», որ Բաքվում պահվող մեր պատանդ հայրենակիցների հանդեպ դատավարությունը Ադրբեջանը իրականացնում է Հայաստանի դեմ իր քաղաքականության ծիրում: Այդ դատավարությունը Հայաստանի դեմ առավելապաշտության քաղաքականության մի դրվագ է: Իսկ դրա մի շերտն էլ հայ հանրության հանդեպ տեղեկատվական-հոգեբանական ներգործությունն է: Դա նշանակում է, որ այդ հարցում պետք է լինել չափազանց զգույշ, ուշադիր, բծախնդիր: Իսկ դա առաջին հերթին ենթադրում է զերծ մնալ Բաքվում դատարանի դահլիճում հնչող հայտարարությունները հայաստանյան տեղեկատվական դաշտ բերելուց: Բնական է, որ այդ հայտարարություններին պետք է հետևել: Բայց բերել դրանք մեր տեղեկատվական դաշտ, նշանակում է մասնակցել Հայաստանի հանդեպ Ադրբեջանի գործողությանը՝ կամա, թե ակամա: Ընդ որում, էական չէ, թե ինչ նկատառումով ենք բերում: Որովհետև մեր տեղեկատվական դաշտը բացարձակապես անկառավարելի է, գրեթե ամբողջապես մանիպուլյատիվ, ծայրահեղ բևեռացված, գերակշռող մասով՝ ապամասնագիտացված, զգայուն թեմաներ մարսելու անընդունակ: Հետևաբար, այդ դաշտում հայտնվող գրեթե ամեն ինչ ենթակա է «մուտացիայի» մեծ վտանգի: Իսկ, հաշվի առնելով հարցի և իրավիճակի խիստ առանձնահատկությունը, խստագույն զգուշություն է պահանջում թեմայի որևէ տեղեկատվական արծարծում ընդհանրապես, և դատարանի դահլիճում հնչած որևէ հայտարարություն՝ մասնավորապես»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
