«Քոչարյանի ընտանիքի անդամներից 2018-ին եղել են հանրահավաքներին»․ Աննա Մկրտչյան
![]() 312 Չորեքշաբթի, 05 մարտի, 2025 թ., 14:00 «Սուտ է, թե Հանրապետականները քննարկում են Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։ Չկա մի ՀՀԿ-ական, որ քննադատել կամ արձագանքել է Քոչարյանի ասուլիսին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների հեռակա բանավեճի պատճառներին․ «Մենք սկսել ենք անդրադառնալ, երբ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկ ժամ նվիրեց ՀՀԿ-ի վերաբերյալ ինչ-որ կասկածներ հայտնելուն, որոնք սուտ են։ Համարում եմ, որ չի կարելի նիկոլական դատախազության կողմից հրապարակված որևէ բան համարել ապացուցված։ Չի կարելի շղարշ ստեղծել, թե ՀՀԿ-ականները բաղձում էին նիկոլին իշխանություն տալ․․․Բագրատ Միկոյանի պնդումը՝ իշխանությունը հանձնելու մասին, ինձ մոտ շատ վատ կասկածներ է առաջացրել, որ Քոչարյանի գրասենյակն է հորինել և նիկոլենց օգտագործման իրավունքով հանձնել իշխանությունը զիջելու մասին թեզը»,- ասաց Աննա Մկրտչյանը՝ նշելով, որ կարծիքը, թե Ռոբերտ Քոչարյանի դեմ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մեդիաարշավ է սկսվել, սուտ է։ Անդրադառնալով 2018-ի իրադարձություններին՝ Աննա Մկրտչյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներից շատերն են եղել հանրահավաքներին, այնտեղ են եղել նաև ՀՀԿ-ին դավաճանած շատ կուսակցականներ․ «Քոչարյանի ընտանիքի անդամներին բոլորին անուն-ազգանուններով չեմ ճանաչում, բայց սքրին շոթերն ունեմ։ Մասնակցել են, թե պատահական անցել են, դա էլ ձեր աշխատանքն է, ուսումնասիրեք»,- լրագրողներին ասաց Մկրտչյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
