«Թույլ չենք տալու, որ 1999-2012 թվականների կրիմինալը վերադառնա Գյումրի»․ Նազելի Բաղդասարյան
![]() 267 Չորեքշաբթի, 05 մարտի, 2025 թ., 18:06 «Իմ գրառման մեջ նշել էի, որ գյումրեցիները հիշում են, թե ով որ թվին ինչ է թալանել, յուրացրել, և այդ ամենի մասով կան ապացույցներ․․․ Այդ մասին ես խոսել եմ նաև երբ ԱԺ պատգամավոր էի, ԱԺ ամբիոնից եմ խոսել՝ ոչ միայն Վարդան Ղուկասյանի, այլ նաև այն պաշտոնյաների մասով, ովքեր Գյումրի քաղաքից ինչ-որ ապօրինություններ են իրականացրել»,- այս մասին այսօր լրագորղների հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ այդ գործերով այժմ քրեական վարույթներ կան հարուցված։ Բաղդասարյանը հավելեց, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն սպառնացել է ոչ միայն այս փուլում․ «Անձամբ ինձ սպառնացել է բազմաթիվ անգամներ, այդ թվում՝ նաև իմ երեխայի հետ կապված դեպքը, երբ որ, հիշում եք, երբ քրեական ենթամշակույթի մասին օրենքն էի զեկուցում։ Այդ սպառնալիքներին սովոր ենք։ Բայց ես վստահորեն ասում եմ՝ մենք՝ իշխանությունը, ժողովուրդը, թույլ չենք տալու, որ 1999-2012 թվականների կրիմինալը վերադառնա քաղաք»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
