«Գերիների վերադարձի վերաբերյալ Վարդան Օսկանյանի առաջարկն անսթափ է»․ Արարատ Միրզոյան
![]() 279 Չորեքշաբթի, 05 մարտի, 2025 թ., 20:36 «Ես մեծ վերապահումով կմոտենայի այն մարդկանց սթափության գնահատմանը, ովքեր այսօր ասում են, որ ՀՀ-ն պետք է դադարեցնի բանակցությունները և դա պայմանավորի որևէ բանով»,- այս մասին ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի դիտարկմանը, թե օրերս տեսաուղերձի ժամանակ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանից պահանջում է դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր բանակցությունները, քանի դեռ բոլոր գերիներն ու պատանդները չեն վերադարձել Հայաստան: «Ես սովորաբար ջանքեր եմ գործադրում, մեկնաբանություններ չանել կոնկրետ անձանց մասին, բայց այս դեպքում չեմ կարող չանել։ Այդ առաջարկը կարող եմ գնահատել անսթափ: Սարսափում եմ, երբ պատկերացնում եմ, որ այդ մոտեցմամբ մարդը երկար տարիներ պատասխանատվություն է ունեցել վարել բանակցությունները, հասկանում եմ, թե ինչու այդ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, միակ հույսս այն է, որ տարիներ առաջ գոնե սթափության աստիճանը ավելին է եղել»,- նշեց Միրզոյանը։ Նա նաև հավելեց, որ ՀՀ-ն խստորեն և անկեղծորեն շահագրգռված է խաղաղության բանակցությունները շարունակելու և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մեջ. «Մենք մեր կառուցողական ջանքերը գործադրելու ենք, որ այդ խաղաղությունն օր առաջ իրականություն դառնա, և բոլոր խնդիրներն էլ լուծվեն, այդ թվում՝ նաև գերիների և պահվող անձանց ազատ արձակման հարցը, որը, անշուշտ, մեր առաջնահերթություններից մեկն է, և մեր օրակարգում է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
