«ՀՀ-ն չի ստանձնել որևէ պարտավորություն, որը չի կատարել»․ Արարատ Միրզոյանի արձագանքը Ադրբեջանի ԱԳՆ-ին
![]() 210 Չորեքշաբթի, 05 մարտի, 2025 թ., 21:00 «ՀՀ-ն չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, ըստ որի՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առաջարկները ոչ պրակտիկ են, և ՀՀ-ն չի կատարում իր պարտավորությունները։ «Մենք քանիցս ասել ենք՝ մենք պատրաստ ենք օր առաջ բացել կամ մեր մասով նպաստել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Մենք հանդես ենք եկել շատ ընդգրկուն նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկով»: Դրա տրամաբանության մեջ և այդ համատեքստում Ադրբեջանին էլ շատ կոնկրետ առաջարկներ ենք արել: Մեր դիրքորոշումները հանրահայտ են»,- նշեց Միրզոյանը։ Նրա դիտարկմամբ՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը շատ ավելի լայն խոսակցություն է։ «Օրինակ՝ մեր արևմտյան հարևանի՝ Թուրքիայի հետ ունենք այդ խոսակցությունը Գյումրի-Կարս երկաթգծի մասով: Այս նույն ապաշրջափակման արդյունքում նպատակ ունենք կապվել Ադրբեջանի ենթակառուցվածքներով Կենտրոնական Ասիայի հետ, Չինաստանի հետ, և այս խոսակցությունը մենք մեր բոլոր գործընկերների հետ շարունակում ենք»,- նշեց Միրզոյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
